Մատչելի հղումներ

Քլինտոնն իր պարտության մեջ մեղադրում է Կենտրոնական հետախուզական բյուրոյի ղեկավարին 


FBI Director James Comey prepares to testify on Capitol Hill in Washington, May 3, 2017, before the Senate Judiciary Committee hearing: "Oversight of the Federal Bureau of Investigation."
FBI Director James Comey prepares to testify on Capitol Hill in Washington, May 3, 2017, before the Senate Judiciary Committee hearing: "Oversight of the Federal Bureau of Investigation."

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին մասնակցել է Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի լսումներին:

Հանձնաժողովի անդամ բարձրաստիճան դեմոկրատները մի շարք հարցեր են բարձրացրել ընտրությունների նախօրեին, Հիլարի Քլինտոնի էլեկտրոնային նամակների վերաբերյալ հետաքննությունը վերսկսելու Քոմիի որոշման շուրջ: Օրերս նախկին թեկնածու Հիլարի Քլինտոնն իր պարտության համար մասամբ մեղադրել է Ջեյմս Քոմիին:

Քոմին ասել է, որ ի հայտ էին եկել նոր հանգամանքներ, մասնավորապես նախկին կոնգրեսական Էնթոնի Ուվեյների համակարգչում հայտնաբերված տեղեկությունը, որը ստեղծել էր հետաքննությունը վերաբացելու անհրաժեշտություն ընտրություններից մի քանի օր առաջ:

«Ցավում են, որ այս որոշումը կարող էր որևէ կերպ ազդել ընտրությունների արդյունքների վրա: Սակայն անկեղծ ասած, դա չէր փոխի որոշումը: Նրանք, ովքեր համաձայն չեն իմ որոշման հետ, թող ասեն, թե ինչպես կվարվեին իմ փոխարեն անցած տարվա հոկտեմբերի 28-ին, երբ հայտնվեին նույն իրավիճակում: Կլռեին, թե՞ կխոսեին: Չնայած դա ամենադաժան փորձությունն էր ինձ համար, բայց մենք ընտրեցինք այս ամենը Կոնգրեսից չթաքցնելու տարբերակը, և այսօր էլ կկայացնեի նույն որոշումը», - հայտարարել է Քոմինը:

Նա ընդգծել է, որ նոր հանգամանքները Կոնգրեսից թաքցնելը կլիներ սխալ և, որ նա չի ունեցել որևէ այլընտրանք:

Քոմինը նաև հարցաքննվել է 2016 թվականի ընտրությունների ընթացքում Ռուսաստանի ունեցած դերակատարության մասին: Նա ընդհանուր եզրերով ներկայացրել է հետաքննությունն այս հարցի շուրջ, սակայն քիչ մանրամասներ է տրամադրել: Նրան նաև խնդրել են հաստատել, որ նախընտրական շրջանում Թրամփի թիմը չի ենթարկվել գաղտնալսումների, ինչպես հայտարարել էր նախագահ Թրամփը: Քոմին հաստատեց, որ նման ապացույցների իրենք չեն տիրապետում:

Facebook Forum

XS
SM
MD
LG