Մատչելի հղումներ

Քլինթոնը իր պարտության մեջ մեղադրում է ինքն իրեն եւ Ռուսաստանին


Եթե նախագահական ընտրություններն անցնեին հոկտեմբերի 27-ին, ես նախագահ կընտրվեի, ասել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը.

«Ես հաղթանակի ճանապարհին էի, սակայն հոկտեմբերի 28-ի Ջիմ Քոմիի նամակը եւ ռուսական Վիքիլիքսը կասկածներ սերմանեցին իմ կողմնակիցների շրջանում»:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Քլինթոնը հարցումների համաձայն նախընտրական պայքարի առաջատարն էր, մինչ հոկտեմբերի 28-ին, նախագահական ընտրություններից 10 օր առաջ, Դաշնային հետաքննությունների բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին հայտարարեց, որ վերաբացում է Քլինթոնի դեմ քրեական հետաքննությունը՝ մասնավոր սերվերով աշխատանքային նամակներ ուղարկելու կապակցությամբ: Հետաքննությունն այնուհետեւ փակվել էր եւ որեւէ մեղադրանք Քլինթոնին չէր առաջադրվել:

Հունվարին ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մի շարք ղեկավարներ հայտարարեցին, որ տիրապետում են փաստերի, որ Ռուսաստանի կողմից Հիլարի Քլինթոնի դեմ ուղղված հատուկ գործողություններ են կատարվել:

Այսօր Հիլարի Քլինթոնը հայտարարում է, որ մտադիր է մնալ քաղաքականապես ակտիվ, սակայն որպես անհատ քաղաքացի: Մոտ ամիսներին նա որոշել է կենտրոնանալ իր ապագա գրքի վրա, որում Հիլարի Քլինտոնը պատմելու է իր փորձի մասին, որպես կին քաղաքական գործիչ, որն ամենից շատ էր մոտեցել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին:

Facebook Forum

XS
SM
MD
LG