Մատչելի հղումներ

Իսրայելի հանդեպ Համասի մոտեցումների մեղմացման միտում է նկատվում


Hamas leader Khaled Mashaal.
Hamas leader Khaled Mashaal.

Չնայած Իսրայելի հանդեպ որոշակի մոտեցումների մեղմացմանը՝ Համաս խմբավորումը շարունակում է հրաժարվել ճանաչել Իսրայելը որպես պետություն և շարունակում է պահանջել տասնյակ տարիներ առաջ տեղահանված պաղեստինցի փախստականների վերադարձը:

«Մենք ոչ մի թիզ հող պաղեստինյան մեր տնից չենք զիջի, անկախ նրանից, թե ինչպիսի ճնշման կենթարկվենք և որքան երկար կտևի բռնակցումը: Համասը մերժում է որևէ մոտեցում, բացի հողերի ամբողջական ազատագրումից: Դա չի նշանակում, որ մենք պատրաստ ենք ճանաչել սիոնիստական միավորը կամ որևէ ձևով հետ կկանգնենք պաղեստինցիների իրավունքների պաշտպանությունից: Համասը կողմնակից է պաղեստինյան անկախ ու ամբողջական պետության ձևավորմանը 1967 թվականի հունիսի 4-ի հիման վրա, Երուսաղեմ մայրաքաղաքով և բոլոր փախստականների վերադարձով: Այս մոտեցումն է մեր շարժման անդամների դիրքորոշումը»,- հայտարարել է Համասի վտարանդի առաջնորդ Խալիդ Մաշալը, որը շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին։

Քաթարի մայրաքաղաք Դոհայում հրապարակված Համասի նոր հռչակագիրն ամրացնում է կապերը Մահմեդական եղբայրության շարժման հետ, կոչ անում ավելի սերտ հարաբերություններ հաստատել Եգիպտոսի հետ և պաղեստինյան պետություն հռչակել Իսրայելի կողմից 1967 թվականի 6-օրյա պատերազմում գրաված տարածքներում:

Համաս-ը, որը վերահսկում է Գազայի գոտին, շարունակում է հակասություններն իր հակառակորդ Ֆաթահ շարժման և նրա ղեկավար Մահմուդ Աբասի հետ, ով ներկայումս Պաղեստինյան իշխանությունների ղեկավարն է։

Երկուշաբթի օրը Դոհայում հրապարակված հռչակագիրը նախորդել է չորեքշաբթի օրվա առաջին հանդիպմանը Վաշինգտոնում նախագահ Թրամփի և Մահմուդ Աբասի միջև:

Facebook Forum

XS
SM
MD
LG