Մատչելի հղումներ

Թուրքիան ռմբակոծել է քրդաբնակ Ալ-Հասակահ


Fighters from the Kurdish People's Protection Units (YPG) inspect the damage at their headquarters after it was hit by Turkish airstrikes in Mount Karachok near Malikiya, Syria, April 25, 2017.
Fighters from the Kurdish People's Protection Units (YPG) inspect the damage at their headquarters after it was hit by Turkish airstrikes in Mount Karachok near Malikiya, Syria, April 25, 2017.

Սիրիական հարցով մարդու իրավունքների պաշտպանության խումբը տեղեկացնում է, որ սիրիական Ալ-Հասակահ քաղաքի ռմբակոծության արդյունքում նախնական տվյալներով, զոհվել է 18 մարդ:

Այս քաղաքը գտնվում է Սինջարի լեռներում, որը ընկած է հյուսիսային Իրաքում: Այստեղ են գտնվում նաև քրդական մեկ այլ զինված խմբավորման Ժողովրդի պաշտպանության միավորման զինյալները, ովքեր կապեր ունեն Քրդական աշխատավորական կուսակցության հետ:

«Մենք չենք կարող լուր մնալ այս հարձակումներից հետոև չենք պատրաստվում: Մենք իրավունք ունենք պաշտպանվելու և վրեժ լուծելու այն նահատակների համար, ովքեր սպանվել են թուրքական պետության ռմբակոծումների ժամանակ»,- ասել է Ժողովրդի պաշտպանության միավորման խոսնակ Ռիդուր Խալիլը:

Քրդական աշխատավորական կուսակցությունը և YPG դաշինք են կազմել, որը հայտնի է որպես Սիրիական դեմոկրատական ուժեր, որոնք պատերազմում են Դաեշ-ի դեմ հյուսիսային Սիրիայում:

Սակայն Թուրքիան հայտարարում է, որ Սինջարը քրդական ռազմակայան է, ուր ծրագրվում են հարձակումներ Թուրքիայի դեմ:

Թուրքիան, ԱՄՆ-ը և Եվրամիությունը Քրդական աշխատավորական կուսակցությունը ճանաչում են որպես ահաբեկչական կառույց:

Սակայն ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարկ Թոներն ասել է, որ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնում թուրքական կառավարությանը ռմբակոծումների պատճառով՝ ընդգծելով, որ դրանք տեղի են ունեցել առանց ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հետ համակարգման, որը պայքարում է Դաեշ-ի դեմ:

Facebook Forum

XS
SM
MD
LG