Մատչելի հղումներ

​Ուկրաինան շուտով կգործարկի արեգակնային կայանի առաջին հոսքագիծը


Ուկրաինան շուտով կգործարկի արեգակնային կայանի առաջին հոսքագիծը
please wait

No media source currently available

0:00 0:02:20 0:00

Ուկրաինայի Չերնոբիլ քաղաքում, որը 1986 թվականին ենթարկվեց միջուկային աղետի, շուտով շահագործման կհանձնվի արեգակնային էլեկտրակայան։ Ինչպես երկրի բնապահպանության ու բնական պաշարների նախարար Օստապ Սեմերակն է ասում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի Ուկրաինական ծառայությանը, աշխարհի տարբեր երկրներից 5Օ ներդրողներ են դիմել միջուկային աղետից հետո բացառման գոտի հայտարարված տարածքում նման կայան կառուցելու համար։ Կայանը կարտադրի այնքան էներգիա, որը համարժեք կլինի միջուկային կայանի երկու միավորների կողմից արտադրվող էներգիայի ծավալներին։

Երբ Ուկրաինայի կառավարությունն անցյալ տարի ներկայացրեց Չերնոբիլում արեգակնային էլեկտրակայան կառուցելու ծրագիր, քչերն էին հավատում, որ այն կգրավեր ներդողների ուշադրությունը։ Սակայն անցած մեկ տարին ապացուցեց հակառակը։ Բնապահպանության նախարարությանն են այս ծրագրին մասնակցելու նպատակով դիմել 5Օ ընկերություններ։ Շուտով բացվելու է արեգակնային կայանի առաջին հոսքագիծը։

Ուկրաինայի բնության պահպանության եւ բնական պաշարների նախարար Օստապ Սեմերակի խոսքերով, ՝՝Ծրագրի մասին հայտարարելուց մեկ տարի անց արդեն սկսում ենք աշխատանքները՛՛։

Նրա խոսքերով, առաջին անգամը լինելով, օգտագործվում է Չերնոբիլի ատոմակայանի տարածքը։ Նախապատրաստական աշխատանքներից հետո կտեղադրվեն արեգակնային վահանակները։ Կայանն ավելի փոքր է լինելու, որի կառուցման համար կպահանջվի մեկ ամիս միայն։

Մասնավոր առաջին ներդրումը կազմում է 1 միլիոն 1ՕՕ հազար դոլար, ինչի արդյունքում կառուցվելիք կայանը կարտադրի մեկ ու կես մեգավատ էլեկտրաէներգիա։ Ուկրաինա-գերմանական այս նույն ընկերությունն ավելի վաղ նման ծրագիր է իրականացրել Բելառուսի այն հատվածում, որը մեծապես տուժել էր Չերնոբիլի աղետի արդյունքում։

Առաջին այս համեմատաբար փոքր ներդրումն արդյունավետ իրականացվելուց հետո գործին կլծվեն ավելի մեծաթիվ ընկերություններ՝ մեծ եւ փոքր։ Կայանի վերջնական գործարկումից հետո, այն կունենա Չերնոբիլի աղետի ենթարկված ատոմային կայանի հզորության կեսը։

Ինչպես նախարարն է ասում, 5Օ ընկերությունների ներդրումների արդյունքում կառուցվելիք կայանը կունենա 2.5 գիգավատ, այսինքն՝ 2 հազար 5ՕՕ մեգավատ էներգիա արդադրելու հզորություն։ Համեմատության կարգով ասենք, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանն ունի 815 մեգավատ հզորություն։

Նախարարը հույս ունի, որ էներգիա արտադրող կայանի կառուցումից հետո առաջ կգա ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով էներգիա պահեստավորող կայան կառուցելու հետաքրքրություն։

՝՝Մենք շատ հետաքրքրված ենք ՝՝Թեսլա՛՛ ընկերության հետ համագործակցելու հնարավորությամբ, որը ներկայումս էներգիա պահեստավորող ձեռնարկություններ է կառուցում Եվրոպայում ու Ավստրալիայում՛՛, ասում նա։

Չերնոբիլի գոտին ներդրողների ուշադրությունն իր վրա է հրավիրել նախ իր ընդարձակ տարածքների պատճառով։ Մյուս կարեւոր պատճառն այն է, որ կառավարությունը վերջերս իջեցրել է հողային տարածքների վարձակալման գները։ Ներդրողների համար կարեւոր է նաեւ այն փաստը, որ այսօր դեռեւս կիրառելի են Չերնոբիլի ատոմակայանի համար կառուցված բաշխիչ ցանցերը։

XS
SM
MD
LG