Մատչելի հղումներ

Նոր վարչակազմը խստացնում է մարիխուանայի սպառման հետ կապված օրենսդրությունը


A pro-cannabis activist holds up a marijuana cigarette during a rally on Capitol Hill in Washington, DC.
A pro-cannabis activist holds up a marijuana cigarette during a rally on Capitol Hill in Washington, DC.

Վաշինգտոնում մարիխուանայի սպառումը հանրային վայրերում արգելված է: Մարիախուանայի օրինականացման կողմնակիցները որպես բողոքի ցույց ընդդեմ դրա արգելման այն ծխում են հանրային վայրում, որի արդյունքում ձերբակալվում են ոստիկանության կողմից:

Մարիխուանան Միացյալ Նահանգներում կիրառվում է բժշկական նպատակներով: Այն օրինակ որոշ դեպքերում նշանակվում է էպիլեպսիայով և այլ հիվանդություններով տառապող հիվանդներին:

Այսօր ԱՄՆ-ի նահանգների մեծ մասը թույլ է տալիս մարիխուանայի օգտագործումը: Որոշ նահանգներում այն օրինականացրել են նաև ժամանցի համար, ինչպես օրինակ մայրաքաղաք Վաշինգտոնում: Սակայն դա ստեղծում է որոշ դեպքերում խնդիրներ, քանի որ եթե այն օրինականացվել է մի նահանգում, ապա մյուս նահանգում դրա սպառումն անօրինական է, և մարիխուանայի տեղափոխումը մի նահանգից մյուսը դիտարկվում է որպես հանցագործություն:

Նոր վարչակազմը ցանկանում է ավելի խստացնել մարիխուանայի սպառման հետ կապված դաշնային օրենսդրությունը: ԱՄՆ-ի նոր գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզը երկար տարիներ պայքարում է մարիխուանայի օրինականացման դեմ:

«Վաշինգտոնում մեզ պետք են հասուն մարդիկ, ովքեր գիտակցում են, որ մարիխուանան դա այն բանը չէ, որ պետք է օրինականացվի»,- ասում է գլխավոր դատախազը:

Սակայն բժշկական նպատակով այն օգտագործող Զոյ Քարթին համամիտ չէ դրա հետ:

«Ես կարողանում եմ սովորել դպրոցում: Ես աննորմալ չեմ դրա պատճառով: Դրա շնորհիվ կարող եմ շարունակել ուսումս»,- ասում է Քարթին

Փետրվարին ԱՄՆ-ի կոնգրեսում օրենսդիրները հայտարարեցին «Կանեփի հանձնախմբի» ձևավորման մասին, որի անդամներն են դարձել ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ կոնգրեսականներ: Հանձնախումբը ձեռնամուխ է լինելու մարիխուանայի վերաբերյալ օրենսդիր դաշտի բարեփոխմանը:

«Մենք մեր երկրում պետք է մեծ փոփոխություններ անենք կանեփի նկատմամբ մեր մոտեցումներում»,- ասում է հանրապետական կոնգրեսական Դանա Ռոհրաբահերը

Սակայն այս մոտեցման ընդդիմախոսները հոռետես են այս հարցում:

«Մարիխուանայի կողմնակիցներն ու սպառողները ասում են, որ այն շատ լավ ազդեցություն ունի ամեն ինչի վրա, և մենք այն պետք է օգտագործենք ամենուր»,- ասում է Սքոթ Չիպմանը «Քաղաքացիներն ընդդեմ մարիխուանայի օրինականացման» կազմակերպությունից:

Վերջին երկու հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների շուրջ 60 տոկոսը գտնում է, որ մարիխուանան պետք է օրինականացվի ժամանցի համար, իսկ հարցմանը մասնակիցների 90 տոկոսը կողմ է, որ բժիշկները հնարավորություն ունենան այն նշանակել բժշկական նպատակներից ելնելով:

Facebook Forum

XS
SM
MD
LG