Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախկին նախագահը շարունակում է խրախուսել երիտասարդ սերնդին


ԱՄՆ-ի նախկին նախագահը շարունակում է խրախուսել երիտասարդ սերնդին
please wait

No media source currently available

0:00 0:01:43 0:00

Նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց երեք ամիս անց Չիկագոյի համալսարանում հասարակության հետ իր առաջին հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման ավելի երիտասարդ ու ավելի առույգ տեսք ուներ։ Իսկ երիտասարդների հետ նրա հանդիպումները միշտ են անցել երիտասարդական մթնոլորտում ու բարձր տրամադրությամբ։
Արդեն որպես նախկին նախագահ, Օբաման շարունակում էր կատակներով հագեցած իր հանդիպումների ոճը։

՝՝Ես առաջինն եմ, ով ասում է, որ ես աշխարհը կրակների մեջ չեմ թողել՛՛, հայտարարեց Օբաման՝ զարկ տալով արդեն իսկ բարձր տրամադրությանը։

Սակայն, խուսափելով կենտրոնանալ իր անցած ուղու վրա, Օբաման նախընտրեց խոսել իր ներկա կյանքի մասին, որպես նախկին նախագահ։ Անդրադարձավ Օբամայի անվան հիմնադրամին։

Ինչպես քաղաքական գիտությունների պրոֆեսոր Մարք Հանսենն է ասում, Օբաման ներկա գործունեությունը շարունակում է իր նախընտրական արշավի նշանաբաններին հավատարիմ ոճով՝ ՝՝Հույս եւ փոփոխություն՛՛ կոչերով։

՝՝Կարծում եմ, երիտասարդների մոտ նա ցանկանում է ավելի մեծ հետաքրքրություն առաջ բերել պետական ծառայությունների հանդեպ։ Նա ձգտում է ոգեւորել հատկապես ավելի անապահով ընտանիքներում մեծացող անձանց, որոնց ձայնը երբեմն չի ունենում լսելի դառնալու համար հարթակ՛՛։

Խոսքն այն երիտասարդների մասին է, որոնց օգնություն է ցուցաբերում Ջահմալ Քոլի հիմնադրած շահույթ չհետապնդող ՝՝Իմ քաղաքը, իմ թաղամասը՛՛ անվանումը կրող կազմակերպությունը, կազմակերպություն, որը ավելի մեկուսացված համայնքների պատանիներին տալիս է ավելի մեծ քաղաքներն ու աշխարհը տեսնելու հնարավորություն։

Ինչպես Քոլն է ասում, իրենց աշխատանքները չեն վրիպել Օբամայի անվան հիմնադրամի ուշադրությունից։ Եվ Քոլին այս հանդիպմանը մասնակցելու հրավեր է ներկայացրել ինքը՝ Օբաման որն իր առջեւ հիմա դրել է նոր սերնդին աջակցելու նպատակ։ ՝՝Ուզում եմ ամեն կերպ օգնել երիտասարդներին, որ նրանք կարողանան կատարել ճիշտ ընտրություն ու գտնեն աշխարհը բարելավելու համար անհարժեշտ փոփոխություններ իրականացնելու ուղիներ՛՛, ասում էր Օբաման այս հանդիպման ժամանակ։

Հանսենի խոսքերով, նախկին նախագահը փորձում է հիշեցնել այն ուղին, որը նա երիտասարդներին ցույց էր տալիս իր նախագահության տարիներին ու ընդգծել այն ձեռքբերումները, որոնց հնարավոր է դարձել հասնել անցած տարիներին։

Հնարավորություններ, որոնք այժմ էլ ընթանում են նրա մատնանշած ուղով, ինչպես օրինակ Չիկագոյի հարավային հատվածում, որտեղ ժամանակին ապրում էր նախկին նախագահը, եւ որտեղ շուտով բացվելու է նրա անվան գրադարան ու թանգարան։


XS
SM
MD
LG