Էմանուել Մաքրոնի հաղթանակն ընտրությունների առաջին փուլում, ինչպես նաեւ հետագա հարցումները ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ նա կդառնա Ֆրանսիայի հաջորդ նախագահը, սակայն դա դեռևս վերջնական չէ:
«Աշխատավոր դասակարգը չի սիրում Լը Պենին, սակայն այն միանշանակ չի վերաբերվում նաև Մաքրոնին, քանի որ նրա մեջ նրանք տեսնում են խոշոր բանկերի և գլոբալիզացիայի ներկայացուցչի»,- ասում է Լաուրա Մանդևիլը Ատլանտյան խորհրդից
Մարին Լը Պենը վերափոխել է Ազգային Ճակատ կուսակցությունն այն բանից հետո, երբ ստանձնել է կուսակցության ղեկավարությունն իր հորից: Նրա առաջարկած գաղափարները պոպուլիստական են, սակայն ինչպես պնդում են վերլուծաբանները, ֆրանսիացիներին մտահոգում է Եվրամիության կազմից Ֆրանսիայի դուրս բերման հետևանքները:
«Ֆրանսիայում այս պահին Մաքրոնի ու Լը Պենի տարբերությունը կազմում է մոտ 20 տոկոս: Մեծ անակնկալ կլինի, եթե Մաքրոնը չհաղթի այս երկու շաբաթների ընթացքում: Իսկ այդ պարագայում, ամենայն հավանականությամբ, Բրեքզիթի սցենարը չի սպառնում Ֆրանսիային»,- նշում է փորձագետ Սեսիլիա Ալդույը:
Սակայն վերլուծաբանները նաև գտնում են, որ չնայած Լը Պենի հաղթանակն այս ընտրություններում հավանական չէ՝ նրա ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա կպահպանվի դեռ երկար ժամանակ:
Facebook Forum