Մատչելի հղումներ

Թուրքիայում լարված իրավիճակը կարող է սպառնալ կայունությանը


Թուրքիայում լարված իրավիճակը կարող է սպառնալ կայունությանը
please wait

No media source currently available

0:00 0:02:51 0:00

Թուրքիայի նախագահը երկու տարուց կստանձնի հավելյալ լիազորություններ։ Սա մի մեծ խնդիր է Թուրքիայի ժողովրդի մի զգալի մասի համար, որը շարունակում է բողոքի ցույցերը։ Ստեղծվել է մի իրավիճակ, որը չհարթելու դեպքում այս երկիրը նորից կարող է կանգնել ներքին ճգնաժամի առջեւ։

Թուրքիայում շարունակվում են ցույցերը՝ կիրակի օրն անցկացված հանրաքվեի արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։ Կրելով ՝՝ՈՉ՛՛ եւ ՝՝Մենք դիմադրելու՛՛ ենք արտահայտություններով պաստառներ, ցուցարարների երթը բողոքում է ընտրական խորհրդի այն որոշման դեմ, որը մերժում է արդյունքները չեղյալ հայտարարելու հարցով ներկայացված հայցը։

Ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական եւ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները հայտարարում են, թե վճռականորեն են տրամադրված հանրաքվեի արդյունքները չեղարկելու համար իրավական բոլոր միջոցները կիրառելու հարցում։

Ընտրական խորհրդի 1Օ-ը 1-ի հարաբերությամբ որոշումը, որով մերժում է ստանում ընդդիմության պահանջը, ընդդիմության ղեկավարները համարում են ՝՝լեգիտիմության լուրջ ճգնաժամ՛՛։

Ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է երկու տասնյակից ավելի ցուցարարների, այդ թվում Ազատություն եւ համերաշխություն կուսակցության առաջնորդ Մեսութ Գեչգելին։

Հիշեցնենք, որ հանրաքվեի արդյունքում նախագահը կստանա հավելյալ լիազորություններ։

Ինչպես Եվրոպական Միությունում Հայ-թուրքական բիզնես խորհրդի համահիմնադիր եւ համանախագահ, քաղաքական գիտությունների ու միջազգային հարաբերությունների թուրք մասնագետ Քաան Սոյակն է ասում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայկական ծառայությանը, ՝՝Անցած մի քանի տարիների ընթացքում Էրդողանն արդեն իսկ իր ձեռքն էր վերցրել հիմնական լծակները։ Հանրաքվեն պարզապես պաշտոնական հիմքերի վրա է դնում այն, ինչ արդեն իսկ առկա էր այնտեղ՛՛։

Նախագահական համակարգին անցնելու հանգամանքը ուժեղացնում է միանձնյա կառավարման ինստիտուցիոնալ կառուցվածքը։

՝՝Հանրաքվեի արդյունքները ուժի մեջ են մտնելու 2Օ19 թվականից։ Սակայն մինչ այդ էլ, կարծում եմ, կտեսնենք նախագահի իշխանության լծակների ամրապնդում՛՛, ասում է նա։

Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ հանրաքվեի արդյունքը ԵԱՀԿ-ի կողմից կասկածի տակ առնելու հանգամանքը եւ մահապատիժները վերականգնելու նախագահ Էրդողանի մտադրությունը, կարող են մեծապես վնասել Եվրոպական Միություն-Թուրքիա հարաբերությունները։

Քաան Սոյակի խոսքերով, ՝՝Մահապատիժները վերականգնելու հանգամանքը հաստատապես բացասաբար կանդրադառնա այդ հարաբերությունների վրա։ Սակայն չեմ կարծում, որ Էրդողանը կգնա այդ քայլին։ Նա ասել է, որ կհաստատի այդ օրինագիծը, երբ այն դրվի իր սեղանին։ Բայց չեմ կարծում, որ խորհրդարանը կներկայացնի նման օրինագիծ՛՛։

Ինչեւէ, հանրաքվեն Էրդողանին տալիս է մինչեւ 2Օ29 թվականը արտակարգ լիազորություններով նախագահելու հնարավորություն։

Սակայն, եթե Էրդողանն այսօր չգտնի շարունակվող լարվածությունը մեղմելու ուղիներ, Թուրքիան կարող է կանգնել ներքին հակամարտության նոր վտանգի առջեւ, երբ իրադրությունն այս երկրում առանց այն էլ լարված է անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո ու դրանից հետո սկսված ճնշամիջոցների արդյունքում։

Facebook Forum

XS
SM
MD
LG