Անցած շաբաթ Միացյալ Նահանգների տարբեր քաղաքներում անցան բողոքի ցույցեր՝ ընդդեմ իր եկամտահարկի մասին տեղեկություններ չհրապարակելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշման։ Ցույցերի մասնակիցները պնդում են, թե դա նշանակում է, որ նախագահը թաքցնում է որոշ տեղեկություններ:
Կալիֆորնիայի Բերքլի քաղաքի բողոքի ցույցի ընթացքում մի քանի մարդ է ձերբակալվել միմյանց միջև բախումներ հրահրելու համար: Բողոքի ցույցեր են անցել մեծ և փոքր ավելի քան հարյուր քաղաքներում, ներառյալ Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Չիկագոյում և Ֆիլադելֆիայում: Ցուցարարներնօգտագործել են «Chicken Don» կոչվող նշանը, որը խորհրդանշում է, ըստ իրենց, նախագահի հարկային փաստաթղթերի հրապարակման հրաժարումը:
Նախագահ Թրամփն այդ օրը մեկնել էր Ֆլորիդա: Օրենքի տեսանկյունից նա իրավասու է այս պահին չհրապարակել իր եկամուտների ու եկամտահարկի մասին տեղեկությունները:
Այս հարցի շուրջ նախագահ Թրամփի դիրքորոշումն այն է, որ ամերիկացիներին չի հետաքրքրում, թե արդյոք ինքը ներկայացրել է իր եկամուտների մասին տեղեկությունը, թե ոչ։
Սակայն բողոքի ցույցի մասնակիցները պնդում են հակառակը:
Facebook Forum