Մատչելի հղումներ

Հյուիսիսային Կորեայի հարցում ԱՄՆ-ը չի բացառում ռազմական միջամտության տարբերակը


South Korea US Pence Korea
South Korea US Pence Korea

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն ասիական երկրներ իր շրջագայությունը սկսեց՝ Հարավային Կորեա այցելելով:

«1992 թվականից ի վեր մենք և մեր դաշնակիցներն աշխատում ենք միասին Կորեական թերակղզին միջուկազերծելու ուղղությամբ: Հույս ունենք, որ կհաջողվի անել դա խաղաղ միջոցներով, սակայն բոլոր տարբերակներն էլ դիտարկվում են»,- հայտարարել է փոխնախագահ Փենսը:

Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատարի հետ մամլո համատեղ ասուլիսին փոխնախագահ Փենսը կոչ է արել Փհենյանին չչարաշահել նախագահ Թրամփի համբերությունը՝ սպառնալիքներ հնչեցնելու առումով:

Նա այցելել է երկու Կորեաների միջև ռազմականացված սահմանը և հանդիպել ռազմական առաջնորդների և ամերիկյան զորքերի հետ:

Այս տարածաշրջան ԱՄՆ-ի փոխնախագահի այցի նպատակն է ընդգծել Միացյալ Նահանգների հավատարմությունն իր դաշնակիցներին և համախմբել ջանքերն ընդդեմ Հյուսիսային Կորեայի վարչակարգի, որպեսզի այն դադարեցնի միջուկային ու բալիստիկ հրթիռների ծրագիրը։

Փենսի այցելությունը Հարավային Կորեա համընկել է միջմայրցամաքային միջուկային բալիստիկ հրթիռների ծրագիրը զարգացնելու Հյուսիսային Կորեայի ջանքերի հետ: Նախագահ Թրամփի կարգադրությամբ միջուկային հրթիռներով զինված ամերիկյան ռազմական նավատորմը մոտեցել էր Կորեական թերակղզուն, երբ ստացվեցին լուրեր, որ հյուսիսկորեական վարչակարգը պատրաստվում է փորձարկել հրթիռներ իր առաջնորդի ծննդյան օրվա կապակցությամբ:

Իր հերթին Հյուսիսային Կորեայի վարչակարգը կազմակերպեց ռազմական շքերթ Փհենյանում, ուր ցուցադրեց իր ռազմական կարողությունն ի դեմս հրթիռային համակարգերի: Հաջորդ օրը վարչակարգի հրթիռային փորձարկում անցկացնելու փորձը ձախողվեց՝ հրթիռի շարքից դուրս գալու հետևանքով:

«Ռազմական շքերթի հիմնական նպատակն էր ռազմական կարողությունների ցուցադրումը սպառնալիքի տեսքով անկախ նրանից, թե ցուցադրված զենքերը որքանով են իրական կամ՝ ոչ»,- հայտարարել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Հերբերտ Մաքմասթերը։

Անկախ նրանից, թե ի ցույց դրված ռազմական կարողությունը որքանով է իրական կամ ցուցադրական, այն մտահոգության առիթ է ստեղծում Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համար: Վերջիններս չեն բացառում ռազմական միջոցով խնդրի լուծման տարբերակը:

Facebook Forum

XS
SM
MD
LG