Մատչելի հղումներ

‘’Հարկավոր չէ պաշտպանել Սնոուդենին ու նրա նմաններին’’. ԿՀՎ-ի պետ


‘’Հարկավոր չէ պաշտպանել Սնոուդենին ու նրա նմաններին’’. ԿՀՎ-ի պետ
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության պետ Մայք Փոմփեոն պնդում է պետական այն գործակալություններում գաղտնիության սկզբունքը պաշտպանելու կարեւորությունը, որոնց նպատակը երկրի անվտանգությունը պաշտպանելն է: Նա կոչ է անում հրաժարվել պետական գաղտնի փաստաթղթեր հրապարակող անձանց աջակցելու փորձառությունից:

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ )պետ Մայք Փոմփեոն հիշեցնում է, որ իր գործակալությունը զբաղվում է միայն օտար երկրների հետ կապված լրտեսությամբ, եւ օտար թշնամիներից ու ահաբեկչական կազմակերպություններից է հափշտակում գաղտնիքներ:

‘’Մենք շատ հպարտ ենք մեր աշխատանքով: Չէ որ վերլուծում ենք հետախուզության միջոցով ձեռքբերված տվյալները, որպեսզի մեր կառավարությունն ավելի լավ հասկանա մեր թշնամիներին այս վտանգավոր աշխարհում: Մենք սխալ բան չենք անում’’:

Հանդես գալով Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնում’ Փոմփեոն ասաց, թե ԿՀՎ-ը եւ նույն գործին լծված մյուս գործակալությունները գործում են օրենքին համապատասխան’ Կոնգրեսի համաձայնությամբ: Սակայն նրանք, ասում է Փոմփեոն, ովքեր գաղտնի տեղեկություններ են հափշտակում մեզնից, գործում են ընդդեմ օրենքի: Նրա խոսքերով, կարեւոր է, որ Ամերիկայի ժողովուրդը հասկանա, որ ‘’Էդուարդ Սնոուդենը եւ Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժը սպառնալիք են հանդիսանում ԱՄՆ-ի անվտանգությանը’’:


‘’Վիքիլիքսը գործում է որպես թշնամական հետախուզական ծառայություն, որը խրախուսում է իր հետեւորդներին աշխատանք որոնել ԿՀՎ-ում’ մեզնից գաղտնիքներ ձեռքբերելու համար: Նույն կերպ այն ուղորդել էր Չելսի Մեննինգին հափշտակելու գաղտնի տեղեկություններ: Այն հիմնականում կենտրոնանում է ԱՄՆ-ի վրա, բայց նաեւ աջակցություն ակնկալում ժողովրդավարական այլ երկրներից ու կազմակերպություններից’’:

Փոմփեոն Վիքիլիքսն անվանում է ոչ պետական, թշնամական ծառայություն, որը, նրա խոսքերով, երբեմն աջակցություն է ստանում Ռուսաստանի պես երկրների պետական գործիչներից:

ԿՀՎ-ի պետը նաեւ հայտարարում է, թե ԱՄՆ-ը, չնայած ծախսած մեծ գումարներին, բավարար աշխատանք չի իրականացրել կիբեր անվտանգության հարցում:

Նրա խոսքերով, կիբեր անվտանգությունը չափազանց կարեւոր է մեր ժամանակներում, երբ ահաբեկչական խմբավորումները եւ թշնամական պետությունները մեծապես օգտվում են ինտերնետից ու դրա բոլոր հնարավորություններից:

XS
SM
MD
LG