Մատչելի հղումներ

‘’Բոլոր ռումբերի մայր’’-ը հարվածեց իսլամիստների թունելներին


‘’Բոլոր ռումբերի մայր’’-ը հարվածեց իսլամիստների թունելներին
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00

Միացյալ Նահանգները հինգշաբթի օրն Աֆղանստանում ‘’Դաեշ’’-ի դիրքերի վրա նետեց իր զինանոցում գտնվող ոչ-միջուկային ամենախոշոր ռումբը: Ռումբըթիրախ է ընտրել ծայրահեղական խմբավորման թունելները ու քարանձավները:

‘’Բոլոր ռումբերի մայր’’ մականունը կրող GBU-43 մակնիշի ռումբը, ըստ ռազմական փորձագետների, պայթում է մինչեւ գետնին հարվածելը: Աֆղանստանում հինգշաբթի օրը նետված այ ռումբը պայթել է մեծ ուժգնությամբ: Մինչ այդ այս ռումբը երբեւիցե չէր կիրառվել պատերազմական գործողությունների ժամանակ:
Սպիտակ տան խոսնան Շոն Սպայսերն ասել է, թե ռումբը շատ մեծ է, հզոր եւ թիրախին է հարվածել մեծ ճշգրտությամբ: ‘’Թիրախներ էին ընտրվել այն թունելները, որոնք ‘’Դաեշ՛՛-ի զինյալները կիրառում էին ամերիկյան բանակի խորհրդատուների եւ Աֆղանսնտանի զինված ուժերի դեմ հարձակումներ իրականացնելու համար’’:

Նրա խոսքերով, Միացյալ Նահանգներնը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները, խուսափելու համար քաղաքացիական զոհերից:

Ռմբակոծման փաստը ողջունել է նախագահ Դոնալդ Թրամփը: ‘’Մենք հպարտ ենք մեր բանակով, իսկ սա մի նոր հաջողություն էր’ գրանցված բանակի կողմից’’, ասել է նա: Իսկ հարցին, թե արդյոք ինքը նախապես թույլատրել է հարձակումը, նախագահ Թրամփը պատասխանել է. ‘’Իմ գործն է լիազորել իմ զինված ուժերին: Մենք ունենք աշխարհում ամենահզոր բանակը, որը սովորականի պես իրականացրել է իր պարտականությունը: Այսինքն’ մենք նրանց տվել ենք լիակատար լիազորություններ’’:

Ասենք, որ ըստ ԱՄՆ-ի օրենքների, ոչ-միջուկային զենք կիրառելու համար բանակից չի պահանջվում ստանալ նախագահի հրամանը կամ լիազորությունը:

Սակայն Պետդեպարտամենտի խոսնակը խուսափում է պատասխանել հարցին, թե արդյոք Ամերիկան այս քայլով ինչ որ ազդանշան էր ուղարկում այլ երկրների: ‘’Տեսեք, ես չեմ խոսելու իր շրջանակներից դուրս գտնվող հարցերի, կամ ասենք, ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների մասին ‘’:

Ասենք, որ այս ռումբն ունի ինը մետր երկարություն եւ կշռում է տասը տոննա: Օդանավից նետվելուց հետո անկում է ապրում պարաշյուտով ու հավասարակշռութունը պահպանում բացված չորս թեւերով: Տասնվեց միլիոն դոլար արժողությամբ այս ռումբը թիրախին է հարվածում էլեկտրոնային նշանառության համակարգի միջոցով:

Պայթյունը տարածվում է մեկ եւ կես կիլոմետր շառավղով ու արձակում հսկայական աղմուկ, թողնելով հոգեբանական մեծ ազդեցություն, առաջ բերում սարսափ հակառակորդի մոտ, ինչը ամենակարեւորն է այս ռումբը կիրառող կողմի համար:

XS
SM
MD
LG