Մատչելի հղումներ

‘’Հարկավոր է կրկնապատկել ջանքերն ընդդեմ համաշխարհային ահաբեկչության՛’’


‘’Հարկավոր է կրկնապատկել ջանքերն ընդդեմ համաշխարհային ահաբեկչության՛’’
please wait

No media source currently available

0:00 0:01:47 0:00

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգի հետ Սպիտակ տանն անցկացրած հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատեց ԱՄՆ-ի հանձնառությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ, կազմակերպություն, որին նա ժամանակին ‘’հնացած ու անգործնական’’ էր անվանում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանն ընդունելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, գովեստի խոսքեր հնչեցրեց 68 տարի առաջ հիմնադրված այս դաշինքի հասցեին:

‘’ՆԱՏՕ-ն եղել է աշխարհում խաղաղության ու կայունության գրավականը’’, հայտարարեց նա, խոստանալով համաշխարհային անվտանգությանը սպառնացող վտանգները կանխելու համար աշխատաքներ իրականացնել անդամ բոլոր երկրների հետ: Նա նկատի ուներ նաեւ արեւելյան Ուկրաինան եւ Սիրիայում, իր խոսքերով ասած, ‘’աղետ’’-ը:

Նրա խոսքերով, հարկավոր է ՆԱՏՕ-ն նորացնել այնպես, որ այն կարողանա կենտրոնանալ իր առջեւ ծառացած բոլոր մարտարհրավերների, այդ թվում’ միգրացիայի հետ կապված խնդիրների ու ահաբեկչության վրա:
Նախկինի պես Թրամփը նորից կոչ արեց ՆԱՏՕ-ի բոլոր անդամ պետություններին կատարել ֆինանսական իրենց պարտավորությունները եւ պաշտպանությանը հատկացնել իրենց Ներքին համախառն արդյունքի երկու տոկոսը:
‘’Եթե մյուս երկրները, ԱՄՆ-ի վրա իրենց հույսը դնելու փոխարեն , վճարեն իրենց մասնաբաժինը, մենք բոլորս շատ ավելի ապահով վիճակում կհայտնվենք, իսկ մեր դաշինքը կլինի շատ ավելի հզոր’’:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլթենբերգի խոսքերով, 2014 թվականին այս պաշտոնը ստանձնելուց ի վեր, իր առաջնային նպատակներից մեկը եղել է անդամ պետությունների միջեւ պատասխանատվությունը հավասարապես բաժանելը, ինչը, ասում է նա, ցույց է տվել բարելավման նշաններ: ‘’2016 թվականին, անցած մի քանի տարիների ընթացքում առաջին անգամը լինելով, արձանագրվեց եվրոպական դաշնակիցների ու Կանադայի կողմից պաշտպանության բնագավառում ծախսումների աճ’ 3,8 տոկոս, կամ 10 միլիարդ դոլար’’:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, անդամ պետության պարտավորությունների կատարումը հատկապես այս ժամանակահատվածում է կարեւոր, երբ աշխարհը դարձել է ավելի վտանգավոր: Ստոլթենբերգը համամիտ է Թրամփի հետ այն հարցում, որ դաշինքը պետք է իր ջանքերը կրկնապատկի համաշխարհային ահաբեկչության դեմ մղվող պայքարում:

Թրամփը եւ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարները հաջորդ ամիս հանդիպելու են Բրյուսելում:

XS
SM
MD
LG