Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Գերագույն դատարանում մեծամասնություն են կազմում հանրապետականները


ԱՄՆ-ի Գերագույն դատարանում մեծամասնություն են կազմում հանրապետականները
please wait

No media source currently available

0:00 0:01:33 0:00

ԱՄՆ-ի Գերագույն դատարանում մեծամասնություն են կազմում հանրապետականները

ԱՄՆ-ի Գերագույն դատարանի անդամ Անթոնին Սկալիայի մահից 14 ամիս անց դատարանը նորից հանդես է գալու լիարժեք կազմով։ Երկուշաբթի օրվանից, երբ անցկացվեց այս պաշտոնում Նեյլ Գորսուչի երդմնակալության արարողությունը, Գերագույն դատարանը նորից ունի 9 դատավոր։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Գորսուչին այս պաշտոնի համար էր ընտրել դեռեւս հունվար ամսին։ Անցյալ շաբաթ էր, որ Սենատը հաստատեց նրան այս պաշտոնում երկարատեւ ու լարված քննարկումներից, երբեմն լուրջ հակասություններից հետո ձայների 54-ը 45-ի հարաբերությամբ։

Գորսուչին դեմ չէր քվեարկել հանրապետականներից եւ ոչ մեկ սենատոր։ Նրա նշանակման օգտին էր քվեարկել երեք դեմոկրատ։
Հիշեցնենք, որ դեմոկրատ սենատորները, նրա թեկնածությունը մերժելու համար կիրառել էին քննարկումները ձգձգելու տարբերակը, հանրապետականներն՝ ի պատասխան փոխել Սենատի օրենքը, ըստ որի, հաստատման համար հարկավոր է ձայների պարզ մեծամասնություն։

Դեմոկրատներից շատերն են քննադատում Սկալիայի մահից հետո թափուր պաշտոնը լրացնելու գործընթացը։ Նախկին նախագահ Բարաք Օբաման փորձել էր այս պաշտոնում նշանակել Մերիք Գարլենդին, սակայն հանրապետականները հրաժարվել էին անցկացնել լսումներ այն պատճառաբանությամբ, որ ճիշտ չէ, որ նախագահը պաշտոնավարման վերջին տարվա ընթացքում կատարի իր ընտրությունը։ Նրանց պնդմամբ, այս պաշտոնում նշանակումը պետք է կատարեր նոյեմբերյան ընտրություններում հաղթած թեկնածուն։

Դաշնային վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը մեկ տասնամյակ զբաղեցրած Գորսուչը, միանալով Գերագույն դատարանի դատավորների կազմին, նրանց հարաբերակցությունը դարձնում է հինգն՝ ընդդեմ չորսի, հօգուտ հանրապետական դատավորների։

XS
SM
MD
LG