Մատչելի հղումներ

Հետաքննությունների հանձնաժողովից Նյունեսի հրաժարականի պատճառները


Հետաքննությունների հանձնաժողովից Նյունեսի հրաժարականի պատճառները
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտտրություններում Ռուսաստանի միջամտության հարցով սկսված հետաքննությունը երկրի Ներկայացուցիչների պալատում այսօր ունի նոր ղեկավարներ, քանի որ Պալատի Հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահն ավելի վաղ ներկայացրել էր հրաժարական:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական կոնգրեսական Դեվին Նյունեսը ներկայացրեց նախագահի պաշտոնից իր հրաժարականը` էթիկային առնչվող խնդիրների պատճառով: Նրա հրաժարականը պաշտպանության արժանացավ Ներկայացուցիչների պալատի նախագահ Փոլ Ռայընի կողմից: Վերջինիս խոսքերով, Նյունեսը ցանկանում է վստահ լինել, որ "ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունն ուսումնասիրելու աշխատանքների վրա իր ներկայությունը բացասաբար չի անդրադառնա":

Հետաքննությունների հանձնաժողովի գլխավոր անդամներից դեմոկրատ Ադամ Շիֆի խոսքերով էլ, հրաժարական ներակայացնելու Նյունեսի որոշումը բխում էր հետաքննության շահերից:

‘’Այն թույլ կտա թարմ ուժերով վերսկսել հետաքննությունը՛’’, հայտարարել է Շիֆը:

Իսկ ինչո՞ւ հրաժարական ներկայացրեց Նյունեսը: Ինչո՞ւ են նրա այդ քայլը ողջունում շատերը:

Նյունեսի շուրջ խնդիրն առաջ եկավ այն բանից հետո, երբ նա անցյալ ամիս նախագահ Թրամփին փոխանցեց այն գաղտնի տեղեկությունները, որոնք իր կողմից ուսումնասիրվելու համար նրան էին հանձնել գաղտնի աղբյուրները հենց Սպիտակ տանը:

Դրանք, ինչպես Նյունեսն է ասել, բացահայտում են Թրամփի ընտրարշավի թիմի այն անձանց անունները, որոնց խոսակցությունները պատահաբար լսվել են ռուսական թիրախների նկատմամբ իրավական հետախուզության ընթացքում:

Թրամփն ասել է, թե Նյունեսի կողմից իրեն փոխանցված տեղեկություններն ‘’ինչ-որ կերպ'' արդարացնում են իր այն պնդումները, որ ոնց համաձայն նախկին նախագահ Բարաք Օբաման գաղտնալսել է իր թիմի հեռախոսազրույցները: Սակայն երկրի հետաքննությունների հարցերով ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե չկա Թրամփի այս պնդումներն ապացուցող որեւէ փաստ:

Այժմ հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախկին նախագահ Նյունեսն ինքը պիտի կանգնի էթիկայի հարցերով հանձնաժողովի առջեւ , որպեսզի հստակեցվի, թե արդյոք նա չի խախտել օրենքը’ իրեն փոխանցված գաղտնի տեղեկությունների մասին խոսելով:.

Իսկ մինչ այդ Ներկայացուցիչների պալատի հետաքննությունների հանձնաժողովում Ռուսաստանի հարցով անցկացվող հետաքննության գործը վարում են հանրապետական երեք կոնգրեսականներ: Սենատը նույն հարցով սկսել է իր հետաքննությունը:

XS
SM
MD
LG