Մատչելի հղումներ

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով զոհվել է 9 մարդ


A subway train hit by a explosion stays at the Tekhnologichesky Institut subway station in St.Petersburg, Russia, April 3, 2017.
A subway train hit by a explosion stays at the Tekhnologichesky Institut subway station in St.Petersburg, Russia, April 3, 2017.

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ առնվազն 9 մարդ զոհվել է, 50՝ վիրավորվել Սանկտ Պետերբուրգի քաղաքային մետրոյում տեղի ունեցած պայթյունի արդյունքում:

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ պայթյունը տեղի է ունեցել «Սենայի հրապարակ» մետրոկայարանում, որը գտնվում է քաղաքի կենտրոնում:

Պայթյունից հետո Սանկտ Պետերբուրգի ամբողջ մետրոն դադարեցրել է աշխատանքները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հետաքննությունը ընթանում է և չեն բացառվում ոչ մի տարբերակներ, ներառյալ ահաբեկչությունը:

«Իրավապահ մարմիններն ու անվտանգության ծառայություններն աշխատում են և կանեն ամեն ինչ ամբողջապես պարզելու, թե ինչ է տեղի ունեցել»,- հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Facebook Forum

XS
SM
MD
LG