Մատչելի հղումներ

Սոցիոլոգիական հարցումները գծագրում են ապագա խորհրդարանի մոտավոր կազմը


«Հայաստանում ԱԺ ընտրություններին ընդառաջ» սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել միջազգային հեղինակավոր BS/The Gallup International գործակալությունը իր հայկական գործընկեր Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության պատվերով։

Հարցումն իրականացվել է մարտի 18-27 ընտրելու իրավունք ունեցող 1005 քաղաքացիների միջև դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանում և բոլոր մարզերում։

Gallup International ներկայացուցիչ դոկտոր Ռասա Ալիսաուշկիենեն և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանն այսօր լրագրողներին ներկայացրեցին հարցման արդյունքները։

Հարցվածների 50 տոկոսն ասել է, որ հաստատ մասնակցելու է ընտրություններին, 35 տոկոսը՝ հավանաբար, այո: Ելնելով նախկին փորձերից, ենթադրվում է, որ ընդհանուր մասնակցությունը կկազմի միջինը 55-60 տոկոս։ Հարցվածների 63 տոկոսն արդեն որոշել է, թե քաղաքական որ ուժի օգտին է քվեարկելու:

«Հավատացեք, որ շատ բարձր ակտիվություն է, աննախադեպ նախընտրական արշավ ունեցանք այս տարի: Այսքան ակտիվ, բազմազան, բազմահազար հավաքներ նախընտրական պայքարի ժամանակ չէինք տեսել»,- ասում է Գևորգ Պողոսյանը:

ՀՀԿ-ին, ըստ այս հարցման, պատրաստ է ձայն տալ ընտրողների 30,2 տոկոսը (կամ հավանական ընտրողների 35,6 տոկոսը), «Ծառուկյան» դաշինքի օգտին հնարավոր է, որ կքվեարկի՝ 29,1 տոկոսը (կամ հավանական ընտրողների 34,2 տոկոսը): Երկու գործիչներ քաղաքական գործընթացի ամբողջ ծանր աշխատանքն իրենց վրա են վերցնում ՝ Գագիկ Ծառուկյանը և Կարեն Կարապետյան. «Երկուսի դրական վարկանիշն էլ բարձր է՝ Գագիկ Ծառուկյան՝ 73 տոկոս, Կարեն Կարապետյան՝ 72 տոկոս»։

Հարցումը կանխորոշում է՝ 8-ական տոկոս «Ելք», ՀՅԴ, 5 տոկոս «Հայկական վերածնունդ», 4-ական տոկոս՝ «Ազատ դեմոկրատներ», Կոնգրես-ՀԺԿ, 3-ական տոկոս՝ Կոմկուս, ՕՐՕ:

Այս ձայները կգումարվեն համապատասխան կուսակցությունների ստացված քվեներին: Ընտրություններից մի քանի օր առաջ անցկացված հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն կուսակցական վարկանիշով առաջ է «Ծառուկյան» դաշինքից:

Չնայած «Ելք» դաշինքը, ՀՅԴ-ն և «Հայկական վերածնունդը» հաղթահարում են պահանջվելիք 7 և 5 տոկոսանոց շեմերը, սակայն իրավիճակը փոխվում է վարկանիշային թեկնածուների հիման վրա վերլուծության տեսակետից։ Այդ ձևով հաշվարկելիս՝ գրեթե ոչ մի փոքր կուսակցություն կամ դաշինք չի հաղթահարում անցողիկ շեմը։

Այնուամենայնիվ, հետազոտողները ենթադրում են, որ ԱԺ-ում հայտնվելու մեծ շանսեր ունեն «Ելք» դաշինքը և ՀՅԴ-ն։

Հունվարից դեռ զգացվում էր, ըստ Գևորգ Պողոսյանի, որ ամբողջ ընտրապայքարը կենտրոնանալու է երկու կուսակցությունների՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև։

XS
SM
MD
LG