Մատչելի հղումներ

Պետքարտուղար Թիլերսոնը քննարկել է ծայրահեղականների դեմ պայքարը Անկարայում


Turkey US Tillerson
Turkey US Tillerson

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն Անկարայում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմին: Կողմերը քննարկել են Դաեշ-ի դեմ գործողությունների հետագա ընթացքն ու փախստականների հետ կապված հարցերը:

Պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Անկարայի բանակցությունների ընթացքում քննարկվել է Ռաքքա քաղաքը Դաեշ-ից ազատագրելու ԱՄՆ-ի գլխավորած գործողությունը, ներառյալ զինյալներին քաղաքից հեռացնելու ու փախստականների վերադարձը ապահովելու հետ կապված հարցերը:

Թիլերսոնը նաև հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու հետ:

ԱՄՆ-ի պետքարտուղարը կքննարկի նաև Թուրքիայի խնդրանքը ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձման մասին, ում թուրքական իշխանությունները մեղադրում են անցած տարվա հեղաշրջման կազմակերպման մեջ:

Թիլերսոնի այցին նախորդել էր վերջերս «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիայի ներկայացուցիչների հավաքը, որը տեղի էր ունեցել Վաշինգտոնում: Այս այցերի միջոցով ԱՄՆ-ը հույս ունի էլ ավելի ամրացնել հակա-Դաեշ-յան կոալիցիան:

Facebook Forum

XS
SM
MD
LG