Մատչելի հղումներ

Թիլերսոնը մեկնում է Թուրքիա, Բրյուսել ու Մոսկվա


Թիլերսոնը մեկնում է Թուրքիա, Բրյուսել ու Մոսկվա
please wait

No media source currently available

0:00 0:01:50 0:00

ԱՄՆ-ը ուսումնասիրում է ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորմանը պարտության մատնելու համար անհրաժեշտ հետագա քայլերը, փախստականության ճգնաժամն ավարտին հասցնելու ուղիները եւ ՆԱՏՕ-ի հետ տարաձայնությունները հարթելու մեթոդները։

ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերը նոր թափ են հաղորդում Սիրիայի Ռաքքա քաղաքը մահմեդական ծայրահեղական ուժերից ազատագրելու գործողություններին։
ԱՄՆ-ը ու դաշնակից երկրներն այժմ փորձում են կայունություն պահպանել Սիրիայի այն հատվածներում, դեպի ուր փախուստի են դիմել զ՝՝Դաեշ՛՛-ի զինյալ խմբավորման անդամները, ինչպես նաեւ ապահովել փախստականների վերադարձն՝ իրենց տներ։

Այս հարցերը քննարկելու համար է նաեւ ԱՄՆ-ի արտգործնախարար Ռեքս Թիլերսոնը մեկնում Թուրքիա, ապա՝ ՆԱՏՕ։

Թիլերսոնն ասել է, թե իրենք մտադիր են հաստատել կայունության ժամանակավոր գոտիներ, որոնք թույլ կտան փախստականներին վերադառնալ իրենց տները։

Սակայն ինչպես Մերձակա Արեւելքի հաստատության վերլուծաբաններից Դանիել Սերվերն է ասում, դա հեշտ գործ չէ։

՝՝Շատ դժվար է ոչ միայն դրանք հաստատելը, այլ նաեւ չափազանց դժվար՝ դրանք պաշտպանելն ու պահպանելը՛՛։

Մինչեւ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հետ իր առաջին հանդիպումը, Թիլերսոնը բանակցություններ է վարել բալթյան երկրների իր պաշտոնակիցների հետ։ Վերջիններս համոզմունք են արտահայտել, որ Վաշինգտոնը հավատարիմ կմնա ՆԱՏՕ-ի հետ ստանձնած պարտավորություններին։

Թիլերսոնը ՆԱՏՕ-ում բանակցություններ է անցկացնելու մինչեւ Մոսկվա մեկնելը՝ չնայած այն կարծիքին, որ նա կարող էր հրաժարվել մոսկովյան այցից։

Սերվերի խոսքերով, ՝՝ՆԱՏՕ-ի դաշնակիցները ցանկանում են, որ Թիլերսոնը չհրաժարվի Ուկրաինայի հարցով ուժի մեջ մտած պատժամիջոցներից, եւ չեն ցանկանում, որ նրա նախագահը դաշինքին դավաճանի հանուն ռուսների՛՛։

Թիլերսոնը պատրաստվում է պարզորոշ կերպով ներկայացնել այն պնդումը, որ ԱՄՆ-ը այլեւս չի կարող ծածկել ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսումների հարցում առկա պակասորդը։
Թիլերսոնը քննարկելու է նաեւ Ուկրաինայում անվտանգությունն ապահովելու համար դաշնակիցների հանձնառությունը, եւ թե ինչ քայլերի է ՆԱՏՕ-ն դիմելու՝ կանգնեցնելու համար հարեւան երկրների նկատմամբ Ռուսաստանի ագրեսիան։

XS
SM
MD
LG