Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում վանդալիզմի կրկնվող դեպքերը մեծացնում են հրեաների հանդեպ նախապաշարմունքը


Հրեական միջազգային՝՝Ընդդեմ վարկաբեկման միություն՛՛ կազմակերպության տվյալներով, տարեսկզբից ի վեր հրեական դպրոցներն ու սինագոգներն ԱՄՆ-ի տարածքում ստացել են ռումբային հարձակումների ենթարկվելու մասին ավելի քան 170 սպառնալիք:

Ոստիկանության խոսքերով, Ֆիլադելֆիայում հարյուրավոր գերեզմանաքարեր վանդալիզմի են ենթարկվել հրեական համայնքում վախ սերմանելու նպատակով:

«Մենք վաղուց չենք տեսել, որ գերեզմանատունը նման կերպով պղծվի»,- ասել է Ֆիլադելֆիայի հրեական ֆեդերացիայից Նաոմի Ադլերը:

Տարեսկզբից ի վեր հրեական համայնքների նկատմամբ մեծ թվով բարբարոսություններ են իրականացվել և նույնիսկ ռումբերի պայթեցման սպառնալիքի հետևանքով հրեական մի շարք կենտրոններից ու սինագոգներից մեծաթիվ մարդիկ են տարհանվել:

Նախագահ Թրամփը դատապարտել է այս գործողությունները և հույս հայտնել, որ դրանք կդադարեցվեն:

«Վերջերս հրեաների հանդեպ հնչեցված սպառնալիքներն ու նրանց գերեզմանատներում իրականացված վանդալիզմի դեպքերը մեզ համար հիշեցում են, որ թեև մենք կարող ենք քաղաքականության մեջ պառակտված լինել, իրականում մենք մի երկիր ենք, որը դատապարտում է ատելության և չարության բոլոր դրսևորումները»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Թեև ատելության հենքի վրա կատարված հանցագործությունների մեծ մասը դեռ հետաքննության շրջանում է, հրեա առաջնորդները անհանգստացած են, որ սա կարող է հակահրեականության վերածնունդ լինել: Հրեական համայնքները համագործակցում են ոստիկանության հետ այս հանցագործությունների մեղավորներին գտնելու գործում և հույս հայտնում, որ դա կդադարեցնի ատելությունն ու նախապաշարմունքները:

«Ես հավատացած եմ, որ սա ամերիկացիների մեծամասնության վերաբերմունքը չէ: Կարծում եմ, սա հանրությանը կրթելու ևս մեկ հնարավորություն է ընձեռում»,- ասել է ՝՝Ընդդեմ վարկաբեկման միություն՛՛-ից Դորոն Էզիքսոնը:

Վանդալիզմի այս դեպքերը շատերին ոգևորել են պայքարելու կրոնական հենքի վրա կատարվող հանցանքների դեմ: Ինչպես օրինակ Ֆիլադելֆիայում անցկացվող այս ցույցը, որտեղ տիրող վճռականությունը ակնհայտ էր:

ԱՄՆ-ում վանդալիզմի կրկնվող դեպքերը մեծացնում են հրեաների հանդեպ նախապաշարմունքը
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

XS
SM
MD
LG