Մատչելի հղումներ

Սիրիայում ու Իրաքում քրդական ուժերի առաջխաղացումը՝ քննարկումների առարկա


Քրդական ուժերի հրամանատարներն ասում են, թե Ռուսաստանը Սիրիայի հյուսիսային հատվածում կառուցում է ռազմական բազա, որտեղ մարզումներ են անցկացվելու քրդական ուժերի համար։ Վերլուծաբանների խոսքերով, սա այս տարածաշրջանում քրդերի դերի բարձրացման արտացոլումն է։

Մոսկվան հերքում է քրդական Ժողովրդական պաշտպանության միավորումների այն պնդումները, որոնց համաձայն իրենց ուժերին մարզելու համար Սիրիայի հյուսիսում ռուսները ծրագրում են կառուցել ռազմաբազա։ Բայց ինչպես վերլուծաբաններից Զեյնեբ Քայան է ասում, Ռուսաստանը շարունակում է պահպանել այստեղ խաղի կանոնները թելադրողի դերը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները նույնպես պաշտպանում է քրդական Ժողովրդական պաշտպանության միավորումներին, որոնք արեւելյան շրջաններում շարունակում են մարտերն ընդդեմ ՝՝Դաեշ՛՛-ի։

Այս իրողությունը, երբ քրդերը ստանում են ե՛վ Վաշինգտոնի ե՛ւ Մոսկվայի աջակցությունը, Թուրքիային ավելի է մղում դեպի մեկուսացում, երկիր, որի կառավարությունը քրդական այս խմբավորումը համարում է իր տարածքում տասնամյակներ անհնազանդության պայքար մղող Քրդական աշխատավորական կուսակցության դաշնակից։

Սենատոր Ջոն Մաքքեյնի խոսքերով, Թուրքիայի ու քրդերի միջեւ նոր հակամարտություն սկսվելու հնարավորությունը փոքր չէ։ Ինչը, նրա խոսքերով, բացասաբար կանդրադառնա ՝՝Դաեշ՛՛-ին պարտության մատնելու առաքելության վրա։
Նրա այս մտավախությանը ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելն ասել է. ՝՝Իհարկե դա շատ մտահոգիչ է, սակայն մենք դիմում ենք գործողությունների՝ նման բան թույլ չտալու համար՛՛։


Քրդական ուժերը կենտրոնական դեր են կատարում նաեւ Իրաքի կառավարական ուժերի ու շիա մահմեդական ուժերի հետ Մոսուլը ՝՝Դաեշ՛՛-ից ազատագրելու գործողություններում։

Ինչպես Զեյնեփ Քայան է ասում, ՝՝Մի շարք ուժեր են մասնակցելու այս տարածքներն ազատագրելու գործողություններին, որից հետո պահանջելու են իրենց փայաբաժինը։ Այսինքն՝ սկսվելու է քաղաքական պայքար՛՛։

Հյուսիսային Իրաքում Քրդական ինքնավար հատվածի կառավարությունն արդեն նախազգուշացրել է, որ ապագայում իրենք կարող են բախվել շիա մահմեդական ուժերի հետ, եթե Բաղդադում երկխոսություն չսկսվի ու համաձայնություն չկայացվի։

Այսօր շատ են խոսակցություններն այն մասին, որ Իրաքում քրդերը զարկ են տալու անկախության իրենց պայքարին։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում երկուշաբթի օրը հանդիպում էր ունեցել Իրաքի վարչապետի հետ։

Եվ ինչպես փորձագետներն են ասում, Միացյալ Նահանգները հավանաբար քննարկի, քաոսն ավելի խորացնելով, Իրաքից անկախանալու քրդերի ձգտումը։

XS
SM
MD
LG