Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարը չի մասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը


U.S. Secretary of State Rex Tillerson delivers opening remarks at the Meeting of the Ministers of the Global Coalition on the Defeat of ISIS at the U.S. Department of State in Washington, D.C., March 22, 2017.
U.S. Secretary of State Rex Tillerson delivers opening remarks at the Meeting of the Ministers of the Global Coalition on the Defeat of ISIS at the U.S. Department of State in Washington, D.C., March 22, 2017.

ԱՄՆ-ի պետքարտուղարի խոսնակի պաշտոնակատար Մարկ Թոները լրագրողներին ասել է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ծանրաբեռնվածության պատճառով չի մասնակցի ՆԱՏՕ-ի արտգործնախարարների Բրուսելում նախատեսվող հավաքին:

Ռոյթերս գործակալության հաղորդմամբ ՆԱՏՕ-ի հավաքին մասնակցելու փոխարեն Թիլերսոնը նախագահ Դոնալդ Թրամփի հետ կմասնակցի ապրիլի 6-7 Ֆլորիդայում Թրամփին պատկանող Mar-a-Lago հանգստավայրում նախատեսված հանդիպումներին Չինաստանի պատվիրակության հետ:

Խոսնակի պաշտոնակատարը հաղորդել է նաև, որ փոխարենը ՆԱՏՕ-ի հավաքին ամերիկյան կողմը ներկայացված կլինի քաղաքական հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Թոմ Շենոնի կողմից: Նա վերահաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը ՆԱՏՕ-ին և հերքել, որ պետքարտուղարի բացակայությունը բրուսելյան հավաքին որևէ ուղերձ է պարունակում, քանի որ, ըստ Թոների, Թիլերսոնն ՆԱՏՕ-ի իր գործընկերներից շատերին կհանդիպի ԴԱԵՇ-ի դեմ պայքարին նվիրված վաշինգտոնյան հավաքին:

68 երկրների մասնակցությամբ չորեքշաբթի օրը պետքարտուղարությունում մեկնարկեց ընդդեմ ԴԱԵՇ-ի Գլոբալ կոալիցիայի անդամ երկրների հավաքը: Հյուրընկալող կողմից հավաքին մասնակցում էին Ռեքս Թիլերսոնն ու ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը:

Իր ելույթում Թիլերսոնը ընդգծել է, որ ԴԱԵՇ-ի դեմ վերջնական հաղթանակը ԱՄՆ-ի հիմնական նպատակն է:

«Իրաքում և Սիրիայում մեր կոալիցիան գրանցեց հաջողություններ, սակայն մենք պետք է մեծացնենք մեր ջանքերը ԴԱԵՇ-ի դեմ պայքարի հաջորդ փուլում: ԴԱԵՇ-ի թուլացումը վերջնական նպատակը չէ: Հասկանում եմ, որ Մերձավոր Արևելքում կան բազմաթիվ խնդիրներ, սակայն ԴԱԵՇ-ի վերացումը ԱՄՆ-ի հիմնական նպատակն է»,- հայտարարել է Թիլերսոնը:

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիայի այս հավաքն առաջինն է 2014 թվականի սեպտեմբերից ի վեր:

XS
SM
MD
LG