Մատչելի հղումներ

Գլոբալ դաշինքը պատրաստվում է քննարկել ՝՝Դաեշ՛՛-ի դեմ պայքարի նոր եղանակներ


Գլոբալ դաշինքը պատրաստվում է քննարկել ՝՝Դաեշ՛՛-ի դեմ պայքարի նոր եղանակներ
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, 2Օ14 թվականից ի վեր առաջին անգամը լինելով, հրավիրում է ՝՝Դաեշ՛՛-ի դեմ միասնաբար պայքարելու նպատակով գործողությունները համակարգելուն նվիրված միջազգային վեհաժողով։

Մարտի 22-ից 23-ը Վաշինգտոնում հանդիպում են ունենալու 68 երկրների արտգործնախարարներ։ Գլոբալ դաշինքի հանդիպումը, որի նպատակը ՝՝Դաեշ՛՛-ի դեմ իրականացվող մարտավարությունը համակարգելն է, վարելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։

Դաշնակից ուժերը նկատելի հաջողությունների են հասել ծայրահեղական խմբավորման դեմ իրականացվող գործողություններում, սակայն ինչպես Պետդեպարտամենտի խոսնակի պաշտոնակատար Մարք Թոներն է ասում, այս ուղղությամբ դեռեւս շատ անելիք կա։

՝՝Կարծում եմ պետքարտուղարն այս վեհաժողովի ժամանակ կներկայացնի նոր գաղափարներ ու մոտեցումներ ու կխոսի ՝՝Դաեշ՛՛-ին պարտության մատնելու համար նոր ուղղությունների մասին՛՛։

Ռազմավարությունը վերանայելու նպատակով անցկացվելիք միջոցառումը Թիլերսոնի համար դաշնակից երկրների պաշտոնյաների հետ դեմ առ դեմ հանդիպելու հնարավորություն է նաեւ, ասում է Բրուքինգզ հաստատության վերլուծաբան Մայքըլ Օ’Հենլոնը։

Նրա խոսքերով, ՝՝Առաջին նիստի ժամանակ նոր քաղաքականության մասին կարող է խոսք անգամ չլինել, քանի որ մյուսների համար ամենակարեւորը լինելու է միմյանց ու հատկապես Թիլերսոնի հետ ծանոթանալը՛՛։

Իսկ փշոտ հարցերը, որոնց առնչվելու են դաշնակից երկրները, քիչ չեն։

՝՝Միայն Թուրքիայի մասին խոսելիս, պետք է հիշել, որ այս երկրում ներկայումս կան միլիոնավոր փախստականներ, երբ Սիրիայի պատերազմի վերջը դեռ չի էլ երեւում՛՛, ասում է վերլուծաբանն ու ավելացնում։ ՝՝Մյուս կողմից, արեւմտաեւրոպական երկրներին մեծապես մտահոգում է այն հանգամանքը, որ հետ են վերադառնում ՝՝Դաեշ՛՛-ի կողմից մարտնչած զինյալները, որոնք փորձում են ահաբեկչական արշավ սկսել այստեղ։ Այնպես որ, ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում մենք դեռեւս միջին փոլում ենք գտնվում՛՛։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս է քննադատել իր նախորդին՝ իր խոսքերով ասած ՝՝Դաեշ՛՛-ի դեմ թույլ պայքար մղելու համար։

Այնպես որ հիմա ժամանակն է տեսնելու համար, թե պայքարի ինչ ձեւեր ու որակներ է որդեգրելու նոր վարչակազմը, երբ գործողությունների էպիկենտրոնը շարժվում է դեպի ինքնահռչակ Իսլամական պետության ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքա։


XS
SM
MD
LG