Միլիարդատեր բարերար Դեյվիդ Ռոքֆելերը մահացել է երկուշաբթի օրը 101 տարեկան հասակում: Նրա ընտանիքի ազգանունը հանդիսանում է կապիտալիստական հասարակարգի խորհրդանիշ:
Chase Manhattan բանկի նախկին ղեկավար Դեյվիդ Ռոքֆելերը 19-րդ դարի Standard Oil ընկերության հիմնադիր Ջոն Ռոքֆելերի թոռն էր: Իր կյանքի ընթացքում նա շարունակել է Ռոքֆելեր ընտանիքի աջակցությունը գլոբալ կապիտալիզմի զարգացմանը: Նա քննադատության էր ենթարկում իր այն բոլոր գործընկերներին, ովքեր փորձում էին խուսափել հարկերից:
Ռոքֆելերը նաև մեծ բարերար էր և ներգրավված էր բարեգործական նախաձեռնությունների մեջ հատկապես արվեստի և բնապահպանության ոլորտներում:
Chase Manhattan բանկի ղեկավարի պաշտոնում Ռոքֆելերը ամերիկյան բանկի առաջին գրասենյակներն էր բացել Մոսկվայում և կոմունիստական Չինաստանում:
Նրա ավագ եղբայր Նելսոնը եղել է Նյու Յորք նահանգի նահանգապետ, ինչպես նաև Ջերալդ Ֆորդի նախագահության օրոք զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը: