Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան միջուկային զենքի ստեղծման նոր փուլում է գտնվում


Kim Jong Un watches rocket engine test
Kim Jong Un watches rocket engine test

Հյուսիսային Կորեան անցած շաբաթ քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ասիական այցը, ով ասել էր, որ Փխենյանի միջուկային և հրթիռային վտանգի հարցում դիտարկվում են բոլոր տարբերակները:

Հյուսիսկորեական պաշտոնական KRT լրատվական միջոցը հաղորդում է, որ եթե Թիլերսոնի նպատակն է վախեցնել Հյուսիսային Կորեային, ապա շուտով նա կհասկանա, որ այդ տարբերակը չի աշխատում: Ըստ պաշտոնական լրատվամիջոցի՝ նոր պատժամիջոցների կիրառումը միայն կարագացնի իմպերիալիզմի կործանումը:

Հարավային Կորեայում կարծում են, որ հյուսիսային իր հարևանի ցամաքային հրթիռների փորձարկումները մեծ առաջընթաց են նրա բալիստիկ հրթիռների ծրագրի զարգացման հարցում: Որոշ փորձագետների կարծիքով Փխենյանն առաջ է քաշել մի տեխնոլոգիա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների էներգետիկ սնուցումն ապահովելու համար:

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն ասել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հյուսիսային Կորեայի ուրանի հարստացման հնարավորությունները կրկնապատկվել են, որոնք ժամանակի ընթացքում կարող են մեծացնել այս վարչակարգի միջուկային զենք ստեղծելու հնարավորությունները: Ամանոյի խոսքերով իրավիճակը շատ վատ է, և Հյուսիսային Կորեան միջուկային զենքի ստեղծման նոր փուլում է գտնվում:

XS
SM
MD
LG