Մատչելի հղումներ

Սիրիայում վերսկսվել են բախումները կառավարական զորքերի և ընդդիմադիր զինյալների միջև


Syria
Syria

Սիրիայում բախումներ են վերսկսել կառավարական զորքերի և ընդդիմադիր զինյալների միջև Դամասկոսի մի շարք թաղամասերում այն բանից հետո, երբ զինյալները պայթեցրել են 2 մեքենա, որի արդյունքում եղան 20 զոհեր:

Վերջին շաբաթների ընթացքում Դամասկոսը ցնցեցին մի շարք ահաբեկչական գործողություններ մահապարտ ահաբեկիչների մասնակցությամբ: Ընդհանուր զոհերի թիվը վերջին շաբաթներին հասել է 150-ինի: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են այդ գործողությունների արդյունքում: Դամասկոսը շարունակում է մնալ նախագահ Բաշար ալ Ասադի կարևոր կենտրոններից մեկը:

Ահաբեկչական գործողությունների համար պատասխանատվությունը իր վրա է վերցրել Ալ Քայիդայի հետ կապեր ունեցող ահաբեկչական խմբավորումը:

Ընդդիմադիր զինյալների Թահրիր ալ Շամ կամ Իսլամական ընդդիմության կոալիցիա խմբավորումը հարձակում է սկսել Արևելյան Դամասկոսի մի շարք արվարձանների ուղղությամբ ներառյալ Ջոբար, Քաբուն և Էյն Թարմա բնակավայրերը:

Փորձագետների կարծիքով զինյալների առաջխաղացումը Արևելյան Դամասկոսում զգալիորեն կթուլացնի կառավարական ուժերի դիրքերը Սիրիայի մայրաքաղաքում և նրա շրջակայքում: Ընդդիմադիր զինյալների հարձակումը Արևելյան Դամասկոսի ուղղությամբ տեղի ունեցավ սիրիական հակամարտության վերաբերյալ մարտի 23-ին ծրագրավորված Ժնևյան բանակցությունների նոր փուլից օրեր առաջ: Փորձագետների կարծիքով ռազմական գործողությունների վերսկսումը զգալիորեն կվնասի խաղաղ բանակցությունների գործընթացին:

Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկզբից ի վեր Ասադի կառավարությունը վերահսկում է մայրաքաղաք Դամասկոսը: Զինյալներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Դամասկոսի մի փոքր հատվածը: 2013 թվականից ի վեր կառավարական ուժերը պաշարման մեջ են առել զինյալներին:

XS
SM
MD
LG