Մատչելի հղումներ

Ո՞վ է ճիշտ ասում, Օբաման, թե՞ Թրամփը


Ո՞վ է ճիշտ ասում, Օբաման, թե՞ Թրամփը
please wait

No media source currently available

0:00 0:01:31 0:00

Շարունակվում են ճնշումներն ընդդեմ Թրամփի վարչակազմի` պահանջելով տրամադրել փաստեր այն մասին, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի հրահանգով Նյու Յորքի Թրամփ Թաուեր երկնաքերում անցյալ տարվա նախընտրական արշավի ընթացքում գաղտնալսվել են Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, որի համաձայն, ինքը պարզել է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման հրահանգել էր գաղտնալսել իր հեռախոսազրույցները, բավականին համարձակ հայտարարություն է այն առումով, որ իր մեջ պիտի կրի դա ապացուցելու ոչ միայն պատրաստակամություն, այլ նաեւ պատրաստականություն: Սակայն անցել է ավելի քան մեկ շաբաթ, ու Թրամփի վարչակազմը դեռեւս չի ներկայացրել դա ապացուցող որեւէ փաստարկ: Ու առանց ապացույցներ ներկայացնելու վարչակազմի անդամները շարունակում են պաշտպանել Թրամփի մեղադրանքները:

Սպիտակ տան ավագ խորհրդական Քելիան Քոնուեյն ասում է, թե ինքը փաստարկներ չունի, ու այդ պատճառով է հետաքննություն սկսվել Կոնգրեսում:

Երկուշաբթի օրն էլ, երբ նախագահ Թրամփը խոսում էր այլ հարցերի մասին, նրա վարչակազմի անդամները շարունակում էին պաշտպանել նրա մեղադրանքները, բայց արդեն փորձելով ակնարկել, որ հետախուզություն իրականացնել ասելով, անպայմանորեն նկատի չունեն հեռախոսազրույցների գաղտնալսում:

Սպիտակ տան խոսնակ Շոն Սպայսերի խոսքերով, նախագահ Թրամփը չի կարծում, որ Օբաման անպայմանորեն "գնացել ու անձամբ լսել է հեռախոսազրույցները": "Սակայն կասկած չկա, որ Օբամայի վարչակազմի կողմից 2Օ16-ի ընտրություններում իրականացվել են հետախուզական ու այլ գործողություններ′′, ասել է նա:

Իսկ այս ամենի մասին իր վերաբերմունքը կարտահայտի Ներակայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը, որի առաջին նիստը հրավիրվելու է եկող երկուշաբթի օրը:

Այս լսումներն են վերջնական պատասխան տալու այն հարցին, թե որ նախագահի խոսքերն են համապատասխանում իրականությանը, նախկին, թե ներկա:

XS
SM
MD
LG