Մատչելի հղումներ

Ամերիկյան և իրաքյան զորքերը շրջապատման մեջ են առել ԴԱԵՇ-ի զինյալներին Արևմտյան Մոսուլում


A member of the Iraqi rapid response force carries his weapon during a battle against Islamic State militants in Mosul, Iraq, March 11, 2017.
A member of the Iraqi rapid response force carries his weapon during a battle against Islamic State militants in Mosul, Iraq, March 11, 2017.

ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ ԴԱԵՇ-ի զինյալները շրջապատման մեջ են հայտնվել արևմտյան Մոսուլում այն բանից հետո, երբ իրաքյան բանակը վերահսկողության տակ է առել քաղաքից դուրս եկող վերջին ճանապարհը:

Դաշնակից ուժերում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգուրկը կիրակի օրն ասել է, որ ամերիկյան օդուժի ռազմական միջամտությունը չափազանց արդյունավետ է եղել:

«Մենք ոչնչացրել ենք ԴԱԵՇ-ի 180 առաջնորդների, ներառյալ Աբու Բաքր ալ Բաղդադիի տեղակալներին, այսպես կոչված ռազմական, տեղեկատվական, ֆինանսների, նավթային հարցերի նախարարներին, ինչպես նաև դրսում գործողությունների կազմակերպման հարցերով նրա տեղակալ Աբու Մուհամեդ ալ Ադնանիին, ով Բրուսելի և Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչն էր։ Եվ մենքշարունակելու ենքնրանց ոչնչացնել ամեն օր»,- հայտարարել է Մաքգուրկը:

Իրաքյան բանակի գեներալ Մաան ալ Սաադին ասում է, որ փետրվարի 19-ից ի վեր իրաքյան անվտանգության զորքերը վերահսկում են արևմտյան Մոսուլի մեկ երրորդը: Արևելյան Մոսուլը հունվար ամսից արդեն ամբողջապես վերահսկվում է իրաքյան բանակի կողմից:

ՄԱԿ-ի հաղորդմամբ ռազմական գործողությունները ստեղծել են մարդասիրական ճգնաժամ՝ ստիպելով հարյուր հազարավոր իրաքցիների լքել ռազմական գործողությունների շրջանը: Ըստ ՄԱԿ-ի փախստականների գծով գործակալության՝ ռազմական գործողությունների ակտիվացման հետ մեկտեղ ամեն օր շուրջ 5 հազարիրաքցիներ լքում են իրենց բնակության վայրերը՝ դառնալով փախստական:

XS
SM
MD
LG