Մատչելի հղումներ

՝՝Դաեշ՛՛-ը նահանջում է, տալիս՝ մեծաթիվ զոհեր, զրկվում՝ եկամտի աղբյուրից


՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հեռացել է Մոսուլից, քաղաք, որը խմբավորումը Իսլամական խալիֆայության մայրաքաղաք էր հայտարարել 2Օ14 թվականին։ ԱՄՆ-ի ու Իրաքի հետախուզական գործակալությունների տվյալներով, Մոսուլի համար մարտերը շարունակելու պատասխանատվությունը ալ Բաղդադին հանձնել է մի քանի հրամանատարների, որոնք այստեղ են մնացել՝ մինչեւ սպանվելը կռվելու պատրաստ խմբերի հետ։ Նրանց դեմ այսօր կանգնած են Իրաքի կառավարական 1ՕՕ հազար թվակազմով ուժերը։


Նորթիսթըրնի համալսարանի քաղաքական գիտությունների դոկտոր Մաքս Աբրամսը, որը երկար ժամանակ է զբաղված եղել ՝՝Դաեշ՛՛-ի հրամանատարությունն ուսումնասիրելու աշխատանքներով, ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ասել է, թե ալ Բաղդադին խուսափել է միանձնյա կերպով ղեկավարելու սկզբունքից ու պարտականությունները բաժանել իր տեղակալների միջեւ։ Այս առումով, ասում է փորձագետը, հիմա այնքան էլ կարեւոր չէ նրա գտնվելու վայրը։ ՝՝Կարեւոր չէ նաեւ նա ողջ է, թե մեռած՛՛, ասում է նա։

Տեղից ստացվող հաղորդագրությունների համաձայն, ՝՝Դաեշ՛՛-ն իր բարձրաստիճան հրամանատարներին ու նրանց ընտանիքների անդամներին դուրս է բերել Սիրիայի Ռաքքա քաղաքից ու տեղափոխել մերձակա ավելի ապահով Դեյր Էզզորի գավառը, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերը շարունակում են առաջընթացը դեպի Սիրիայում ՝՝Դաեշ՛՛-ի ինքնահռչակ մայրաքաղաք Ռաքքա։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներն ասում են, թե ՝՝Դաեշ՛՛-ը գրեթե լիովին զրկվել է Իրաքի նավթի պաշարներից, որոնք այն օգտագործում էր որպես եկամտի գլխավոր աղբյուր։ ՝՝Դաեշ՛՛-ն Իրաքում ու Սիրիայում կորցրել է մոտավորապես 15 հազար զինյալ։


XS
SM
MD
LG