Մատչելի հղումներ

Սիրիայի հարցով բանակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Թուրքիան


Սիրիայի հարցով բանակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Թուրքիան
please wait

No media source currently available

0:00 0:02:04 0:00

Սիրիայի Մանբիջ քաղաքում ու նրա շուրջ տիրող իրավիճակը դարձել է միջազգային քննարկման առարկա։ Ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Մանբիջը մի անփոխարինելի ճանապարհ դեպի Ռաքքա։

Սիրիայի ռազմավարական նշանակություն ունեցող Մանբիջ քաղաքի շուրջ առաջ եկած ու աճող լարվածությունը մեղմելու նպատակով երեքշաբթի օրը հանդիպում են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Թուրքիայի ռազմական բարձրաստիճան պաշտոնյաները։ Լարվածությունը խորացնում է Թուրքիայի այն հայտարարությունը, թե մտադիր է հարձակում իրականացնել ընդդեմ այս քաղաքի։ Խնդիրն այն է, որ քաղաքը գտնվում է քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց ԱՄՆ-ը համարում է ՝՝Դաեշ՛՛-ի դեմ մարտնչող գլխավոր դաշնակիցներ։

ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշնակից ուժերն էլ հայտարարել են, որ իրենք արդեն իսկ զորքեր են տեղակայել քաղաքի շուրջը ՝՝խոչընդոտելու համար ագրեսիան՛՛։ Դրա նախորդ օրը Ռուսաստանն էր հանդես եկել հայտարարությամբ, որ Սիրիայի կառավարական ուժեր են շուտով տեղակայվելու Մանբիջի մոտ։

Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացված հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը, Ռուսաստանի ու Թուրքիայի նրա պաշտոնակիցներ Վալերի Գերասիմովը եւ Հուլասի Աքարը պատրաստվում են հանդես գալ տարածաշրջանի անվտանգության հարցով համատեղ հայտարարությամբ։

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի խոսքերով, ԱՄՆ-ը այստեղ բարձրացնում է իր դրոշը, Ռուսաստանը վեր է հանում իրենը։ Յիլդիրիմն ասել է, թե իր երկիրը փնտրում է տարածքը ՝՝եռակողմ մեխանիզմով ահաբեկիչներից մաքրելու ուղիներ՛՛։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Թուրքիայի նախագահ Էրդողանը երկրի պաշտպանության նախարարի ուղեկցությամբ հինգշաբթի օրը մեկնում է Ռուսաստան՝ հանդիպելու համար նախագահ Պուտինին, որը 2Օ15 թվականին է զորքեր ուղարկել Սիրիա նախագահ Բաշար ալ Ասադին ու նրա կառավարությանն աջակցելու համար։ Թուրքական զորքերը Սիրիայի սահմանն անցան մի քանի ամիս առաջ՝ օգոստոսին՝ պաշտպանելու համար Ազատ Սիրիայի բանակ անվանումը կրող ապստամբ ուժերին՝ այս ընթացքում բախումներ ունենալով քրդական զինված ուժերի հետ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական խմբեր։

Մեծաթիվ փորձագետներ են ասում, որ եթե այժմ Թուրքիան որոշի իրականություն դարձնել Մանբիջի դեմ հարձակում իրականացնելու իր մտադրությունը, այստեղ առաջ կգա խորը ճգնաժամ, քանի որ ե՛ւ ԱՄՆ-ը ե՛ւ Ռուսաստանը ցանկանում են այստեղ պահպանել ստատուս քվոն, այսինքն՝ տարածքը թողնել քրդերի վերահսկողության ներքո։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը ներկայումս փորձում է Թուրքիայի աջակցությունը վայելող ապստամբ ուժերին տարհամոզել դեպի Մանբիջ տեղաշարժվելու հարցում։

Մանբիջի շուրջ լարված այս իրադրությունը մեծ մտահոգություն է ԱՄՆ-ի համար, որը ներկայումս փորձում է Սիրիայի տարբեր ուժերի միջոցով ազատագրել ՝՝Դաեշ՛՛-ի վերահսկողության տակ գտնվող վերջին ամենամեծ քաղաքը՝ Ռաքքան։

XS
SM
MD
LG