Մատչելի հղումներ

Ռուսական ուղղափառ եկեղեցին ցանկանում է ապապետականացնել Սանկտ Պետերբուրգի Ս. Իսահակ տաճարը


Russia St. Petersburg Saint Isaac's Cathedral July 14, 2013
Russia St. Petersburg Saint Isaac's Cathedral July 14, 2013

Սանկտ Պետերբուրգում կազմակերպվել են բողոքի ցույցեր տեղի Ս. Իսահակ տաճարը ռուսական ուղղափառ եկեղեցուն հանձնելու կապակցությամբ: Բողոքի ցույցերը համընկել են Ռուսական հեղափոխոթյան 100 ամյակի հետ, որի ժամանակ վերացվեց միապետությունը և խորհրդային վարչակարգն ազգայնացրեց եկեղեցիները:

Այս բողոքի ցույցերի նպատակն է աջակցել Ռուսական ուղղափառ եկեղեցու դիրքորոշմանը, որ պետական վերահսկողությունը պետք է վերացվի Ս. Իսահակ տաճարը նկատմամբ, որի պետական պատկանելիությունը եկեղեցին համարում է խորհրդային կարգերի մնացորդ:

«Կասկած չունեմ, որ այն պետք է պատկանի եկեղեցուն: Կարծում եմ սա արհեստական խնդիր է: Չգիտեմ՝ ու՞մ է դա անհրաժեշտ»,- ասում է Սանկտ Պետերբուրգի բնակիչ Տատյանան:

Սակայն հակառակ կողմը գտնում է, որ այդ տաճարն անցել է պետական պատկանելիության նախքան խորհրդային կարգերը, դեռևս կայսերական շրջանում: Նրանք մտահոգված են Ռուսական ուղղափառ եկեղեցու աճող ազդեցությամբ:

«Կարծում եմ առկա է հնարավորություն հասնելու ողջամիտ փոխզիջման հասարակության և եկեղեցու միջև»,- ասում է Սանկտ Պետերբուրգի մեկ այլ բնակիչ Դմիտրին:

Ռուսական ուղղափառ եկեղեցին նշել է, որ մուտքը կլինի անվճար և կնվազեցվեն կոմերցիոն բնույթ ունեցող դրսևորումները: Սակայն քննադատները նշում են, որ միևնույն է պետությունը վճարելու է դրա պահպանման համար:

Ռուսական հեղափոխության 100 ամյակին ընդառաջ Ռուսական ուղղափառ եկեղեցին կարծում է, որ Ս. Իսահակ տաճարի վերադարձը եկեղեցու վերահսկողության ներքո կկրի խորհրդանշական բնույթ, քանի որ այդ ժամանակ էր, որ բոլոր եկեղեցիները ազգայնացվեցին խորհրդային վարչակարգի կողմից:

XS
SM
MD
LG