Մատչելի հղումներ

Հարցումների համաձայն Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարում առջևում է Լա Պենը


La candidate du Front national Marine Le Pen parle à ses militants lors de sa campagne électorale à Lyon, France, le 5 février 2017.
La candidate du Front national Marine Le Pen parle à ses militants lors de sa campagne électorale à Lyon, France, le 5 février 2017.

Ֆրանսիայի ազգայնականների առաջնորդ և նախագահի թեկնածու Մարի Լա Պենը, ում հաղթանակի հավանականությունը բավականին բարձր է, օրերս ներկայացրել է, թե ինչպիսին կլինի Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը, եթե ինքն ընտրվի նախագահի պաշտոնում:

Հայտնի է, որ Լա Պենը հրաժարվել է հանդիպել Լիբանանից բարձրաստիճան հոգևորականի հետ, քանի որ հանդիպումը պահանջում էր, որ նա կրի գլխաշոր: Նա նաև քննադատել է Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին, առևտրային խոշոր համաձայնագրերը Փարիզում ունեցած իր ելույթի ընթացքում՝ընդգծելով, “Ֆրանսիան առաջնային է” կարգախոսը:

Մայրաքաղաքի Շանզ Էլիզեի մոտ գտնվող սրահներից մեկում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ Լա Պենը ընդգծել է, որ Ֆրանսիայի քաղաքականությունը պետք է որոշվի Փարիզում, և որ ոչ մի դաշինք, դաշնակից կամ համաձայնագիր չի կարող թելադրել Ֆրանսիային, թե ինչպիսի քաղաքականություն այն պետք է որդեգրի:

Իր խոսքում նա քննադատության ենթարկեց Եվրամիության և ԱՄՆ-ի նախկին քաղաքականությունը Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաև բնութագրեց Աֆրիկյան մայրցամաքում Ֆրանսիայի նոր քաղաքականությունը որպես չմիջամտող, սակայն ոչ անտարբեր:

Հարցումների համաձայն նախընտրական այս փուլում Լա Պենն առջևում է իր մրցակիցներից, չնայած նրան ուղղված մի շարք մեղադրանքների Եվրամիության ֆինանսական միջոցների վատնման վերաբերյալ: Հետազոտությունները կանխատեսում են Լա Պենի հաղթանակն ապրիլին կայանալիք ընտրությունների առաջին փուլում, սակայն գտնում են, որ նա պարտություն կկրի երկրոդ փուլի մայիսյան քվեարկության ընթացքում:

XS
SM
MD
LG