Մատչելի հղումներ

Հարցումների համաձայն, գերմանացիների ավելի քան 50 տոկոսը կողմ է մահմեդականների ներգաղթի արգելմանը


FILE - A woman holds a placard at a rally calling against immigration and what demonstrators see as the Islamization of their communities, in Amsterdam, Netherlands, Feb. 6, 2016.
FILE - A woman holds a placard at a rally calling against immigration and what demonstrators see as the Islamization of their communities, in Amsterdam, Netherlands, Feb. 6, 2016.

Բիլալ ալ Նասիրն այն 1 միլիոն ներգաղթյալներից է, ով Գերմանիա է եկել 2015 թվականին Սիրիայում ընթացող պատերազմի արդյունքում, որի ժամանակ նա վիրավորվել էր գլխի հատվածում:

«Ես գնացի բժշկի, ինձ անհրաժեշտ էր գլխի վիրահատություն, որից հետո ես սկսեցի հաճախել դպրոց գերմաներեն սովորելու համար»,- ասում է ալ Նասիրը:

Մի շարք մարդասիրական կազմակերպություններ օգնեցին Բիլալին աշխատանք գտնելու հարցում:

«Կան դաշնային և նահանգային ծրագրեր, որոնք փորձում են հասկանալ, թե ինչպիսի օգուտ կքաղի Գերմանիան փախստականների ներհոսքից: Դրանք ապահովում են փախստականների հիմնական կարիքները՝ լեզվի իմացությունը, բնակավայրը և սնունդը: Այնուհետև անհրաժեշտ է, որ նրանք ինտեգրվեն տեղական հասարակության մեջ»,- ասում է KS24’ REFUGEE INTEGRATION կազմակերպության ներկայացուցիչ Ռոնի Ֆրենզելը:

Սակայն Դրեզդենում բոլորը չէ, որ կողմ են նման ինտեգրմանը: Այս քաղաքում է ստեղծվել «Հայրենասեր եվրոպացիներ ընդդեմ Արևմուտքի իսլամացման» կամ PEGIDA շարժումը: Ամեն երկուշաբթի շարժման կողմնակիցները անցկացնում են քայլարշավ քաղաքում:

Այս շարժման հակաիսլամական գաղափարախոսությունն աջակցություն է վայելում շատ գերմանացիների շրջանում: Հարցումների համաձայն, շուրջ 53 տոկոսը կողմ է մահմեդականների ներգաղթի դադարեցմանը:

Փորձագետների կարծիքով, այսօրվա ծայրահեղ աջակողմյան քաղաքական ուժերը ներկայացնում են նույն PEGIDA շարժումը: Դրանցից է «Գերմանիայի համար այլընտրանք» կամ AfD կուսակցությունը, որը կարող է գալիք սեպտեմբերի ընտրությունների ժամանակ զբաղեցնել երրորդ տեղը: Ներգաղթի դեմ մոտեցումները այս կուսակցության գաղափարախոսության մասն են:

Սակայն վերջին հարցումները ցույց են տալիս, որ AfD կուսակցության վարկանիշը անկում է ապրում: Փորձագետների կարծիքով, ընտրողներին ավելի շատ մտահոգում են ոչ թե ներգաղթի, այլ` տնտեսության զարգացման հետ կապված հարցեր:

XS
SM
MD
LG