Մատչելի հղումներ

Առատ անձրևներն արտակարգ իրավիճակ են ստեղծել Հարավային Կալիֆոռնիայում

A man struggles against gusty wind and heavy rain as he walks along a pier in Huntington Beach, Calif., Feb. 17, 2017. A major Pacific storm has unleashed downpours and fierce gusts on Southern California, triggering flash flood warnings and other problem

Հյուսիսային Կալիֆոռնիայում շարունակվում են առատ անձրևները, որոնց արդյունքում ափերից դուրս են եկել տեղի հոսող գետերը, առուներն ու ջրամբարները՝ առաջացնելով ջրհեղեղ:

Համապատասխան ծառայությունները շարունակում են փրկարար աշխատանքներ իրականացնել այն վայրերում, ուր ջրհեղեղը վնասել է մարդկանց բնակավայրերը: Նման քաղաքներից է Սան Խոսեն, որտեղ փրկարարները համապատասխան աշխատանքներ են տարել՝ տասնյակ մարդկանց փրկելու համար:

Շարունակական անձրևներն արդյունք են մի շարք փոթորիկների, որոնք հասել են այստեղ Հավայիից և ուղղել են խաղաղօվկիանոսային ջրերը դեպի Հարավային Կալիֆոռնիա: Արտակարգ այս իրավիճակը քաոսային տրամադրություններ է առաջացրել բնակչության շրջանում:

Երեքշաբթի օրվա դրությամբ փոթորիկների ուժգնությունը թուլացել էր: Սպասվում է, որ շուտով դրանք կդադարեն:

XS
SM
MD
LG