Մատչելի հղումներ

Հերբերթ Մաքմասթերը` ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում երկուշաբթի օրը նշանակեց բանակի գեներալ լեյտենանտ Մաքմասթերին: Մաքմասթերը աշխատանքային իր ամբողջ գործունեությունն անցկացրել է ԱՄՆ-ի զինված ուժերում:

Ազգային անվտանգության հարցերով իր նոր խորհրդականի պաշտոնում 54-ամյա Հերբերթ Մաքմասթերին նշանակելու արարողության ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե “Մաքմասթերը հսկայական տաղանդի ու ծավալուն փորձառության տեր մարդ է”:

Մաքմասթերը, մինչեւ այս պաշտոնում նշանակվելը ղեկավարում էր Բանակի ռազմական մարտունակության կենտրոնը, որը զբաղվում է բանակային ուժերին “պատերազմական մարտունակությամբ ապահովելու գործով”:

Հիշեցնենք, որ Մաքմասթերն այս պաշտոնում փոխարինում է Մայքըլ Ֆինին, որին պաշտոնավարման 24-րդ օրը Թրամփը պաշտոնից ազատեց մեկ շաբաթ առաջ:
Թրամփն ասել էր, թե ինքը չի կարող հանդուրժել այն փաստը, որ իր պաշտոնամուտի արարողությունից մի քանի շաբաթ առաջ, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանի հետ անցկացրած իր հանդիպումների մասին Ֆիննը ստել է փոխնախագահ Մայք Փենսին:


Նախագահ Թրամփը նաեւ հայտարարել է, որ բանակի պաշտոնաթող գեներալ լեյտենանտ Քիիթ Քելոգը, որը մինչ այժմ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատարն էր, ստանձնելու է Ազգային անվտանգության խորհրդի անձնակազմի ղեկարարի պաշտոնը:

XS
SM
MD
LG