Մատչելի հղումներ

Դաեշի ահաբեկիչների քարոզչությունը թուլանում է


«Մահապարտն այստեղ է, իսկ թիրախն՝ այ այստեղ՝ արեւելյան Մոսուլում»

Դաեշի քարոզչական վերջին տեսանյութերից մեկում պատկերված է Մոսուլի վրա հարձակումը: Լոնդոնում գտնվող Ծայրահեղականության ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Չարլի Վինթերը նկատում է ահաբեկչական քարոզչության փոփոխություն, երբ այլեւս խոսք չի գնում իսլամական պետություն կառուցելու մասին.

«Խումբը շարունակում է արտերկրացիների հավաքագրման փորձը, սակայն այլեւս կոչ չի անում գալ Իրաք կամ Սիրիա: Նրանք ասում են՝ մնացեք ձեր երկրներում եւ հարձակում կատարեք հենց այնտեղ»:

Այդ նոր մարտավարությունը թույլ է տվել Դաեշին ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Թուրքիայում: Սակայն, մասնագետի խոսքով, Իսլամական խալիֆայության երազանքի հետ միասին թուլանում է նաեւ դրա քարոզչությունը.

«Հետաքրքիր է դրա տոնը՝ այն գրեթե կարոտախտ է հիշեցնում: Նրանք ընդունում են, որ կորցնում են տարածքները եւ պատրաստում են տեսանյութեր, որոնց ապագայում կարող են նայել եւ հիշել Դաեշի հզոր օրերը»:

Վինթերի խոսքով, Դաեշի ահաբեկիչները շարունակում են արտադրել ծայրահեղ բռնի տեսանյութեր, սակայն դրանք չեն տարածում, փոփոխություն, ինչը փորձագետների համոզմամբ եւս, վկայում է Դաեշի քարոզչության թուլացման մասին:

XS
SM
MD
LG