Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի փոխանախագահը գոհ է Եվրոպայի առաջնորդների հետ հանդիպումներից


ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը երկուշաբթի օրն ասել է, թե ինքն ուրախ է Եվրոպայի առաջնորդների հետ հանդիպման ու այդ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի նվիրվածությունը վերահաստատելու հնարավորության համար։

Փենսն այս խոսքերով է հանդես եկել Եվորապական Միության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի հետ Բրյուսելում անցկացված հանդիպումից առաջ։

Փենսն ավելի ուշ հանդիպում է ունեցել Եվրոպական խորդրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Այս հանդիպումից հետո նույնպես Փենսը հանդես է եկել Եվրոպական Միության հետ ԱՄՆ-ի շարունակական համագործակցության մասին հայտարարությամբ։

՝՝Ինչպիսին էլ մեր տարաձայնությունները լինեն, միեւնույն է, մեր երկու մայրցամաքները կրում են նույն ժառանգությունը, նույն արժեքները, եւ որ ամենակարեւորն է՝ ունեն ազատության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության միջոցով խաղաղությանն ու բարգավաճմանը զարկ տալու նպատակ։ Եվ այդ նպատակների իրականացմանն ենք մենք մնալու հավատարիմ՛՛, ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը։

Փոխնախագահի պաշտոնում սա Մայք Փենսի առաջին ճամփորդությունն էր դեպի Եվրոպա, որի նպատակն էր վստահեցնել դաշնակիցներին, որ չնայած նոր վարչակազմի այն կոչերին, թե Վաշինգտոնը նախընտրություն է տալիս ՝՝Նախ՝ Ամերիկա՛՛ ռազմավարությանը, Միացյալ Նահանգները մնում է Եվրոպայի նվիրյալ բարեկամը։

Եվրոպական Միության պաշտոնատար անձինք դեռեւս սպասում են հստակեցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն կանխատեսումների վերաբերյալ, ըստ որոնց այլ երկրներ եւս պիտի հետեւեն Եվորպական Միությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի օրինակին։

XS
SM
MD
LG