Մատչելի հղումներ

Ովքե՞ր են մերժել ստանձնել պաշտոններ նոր վարչակազմում


Vice Admiral Robert S. Harward, commander of Combined Joint Task Force 435, salutes during a SEAL Team 5 change of command ceremony in San Diego, California, July 11, 2011.
Vice Admiral Robert S. Harward, commander of Combined Joint Task Force 435, salutes during a SEAL Team 5 change of command ceremony in San Diego, California, July 11, 2011.

Փոխծովակալ Ռոբերտ Հարվերդը հրաժարվել է նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկից՝ ստանձնելու ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնը, որը թափուր էր մնացել այս շաբաթ պաշտոնաթող գեներալ Մայքլ Ֆլինի հրաժարականից հետո:

60 ամյա պաշտոնաթող փոխծովակալը նախկին հատուկ ջոկատային է և փայլուն տիրապետում է պարսկերեն լեզվի: Նա թողել է ռազմական ծառայությունը 2013 թվականին և այժմ ղեկավար պաշտոն է ստանձնել ավիատիեզերքի և զինամթերքի արտադրությամբ զբաղվող Lockheed Martin ընկերությունում, ուր համակարգում է Միացյալ Արաբական Էմիրության հետ աշխատանքները:

Անվտանգության և ռազմական գործիչների շրջանակում Հարվարդը մեծ համբավ ունի: Նա մտերիմ հարաբերությունների մեջ է պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսի հետ: Նրանք միասին ծառայել են այն տարիներին, երբ Հարվարդը զբաղեցնում էր ԱՄՆ-ի ռազմական ուժերի կենտրոնական շտաբի տեղակալի պաշտոնը, որը համակարգում է նաև Մերձավոր Արևելքում ամերիկյան բանակի գործողությունները:

Նա աշխատել է նաև Սպիտակ Տանը Ջորջ Բուշ Կրտսերի Ազգային անվտանգության խորհրդում, ուր զբաղված էր հակաահաբեկչության հետ կապված հարցերով:

Իր հայտարարության մեջ նա նշել է, որ Թրամփի առաջադրումից հրաժարվելու պատճառը կայանում է նրանում, որ առաջարկված պաշտոնը չափազանց պատասխանատու է և նախատեսում է օրվա մեջ 24 ժամյա աշխատանք, որը նա այս պահին ի վիճակի չէ կատարել:

Հիշեցնենք նաև, որ օրերս Աշխատանքի և զբաղվածության նախարարի թեկնածու Էնդրյու Պազդերն իր թեկնածության հաստատման լսումներից մեկ օր առաջ ևս հրաժարվել է պաշտոնի ստանձնումից:

XS
SM
MD
LG