Մատչելի հղումներ

Ռուսաստանը փորձում է Թրամփի խիզախության մակարդակը


Ռուսաստանը փորձում է Թրամփի խիզախության մակարդակը
please wait

No media source currently available

0:00 0:01:40 0:00

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է այն մեղադրանքները, որոնց համաձայն իր թիմի անդամները եւ նախընտրական արշավի ընթացքում խորհրդականները սերտ կապեր են ունեցել Ռուսաստանի հետ։ Թրամփը նաեւ պաշտպանել է ազգային անվտանգության հարցերով պաշտոնանկ եղած խորհրդական Մայքըլ Ֆլինին։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքըլ Ֆլինի պաշտոնանկության մեջ մեղադրում է մամուլին ու հետախուզական գործակալություններին։
՝՝Շատ անարդար է գեներալ Ֆլինի հետ կատարվածը։ Անարդար է նրա նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, իսկ նրա մասին փաստաթղթերի հրապարակումը՝ անօրինական՛՛։

՝՝Այս ամենը շատ անարդար է՛՛, ասել է նա, երբ վարչակազմը դեռեւս ունի նախընտրական արշավի ընթացքում իր թիմակիցների կողմից Կրեմլի հետ կապերի մասին գաղտնի ձայնագրությունների շուրջ տեղեկատվությանը պատասխան տալու պատասխանատվություն։

Հանրապետականներն ու դեմոկրատները միասնաբար որոշել են Կոնգրեսի կողմից սկսել հետաքննություն՝ պարզելու համար ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի ներգործության հարցը։ Սակայն հանրապետականներն ուզում են վստահ լինել, որ այդ հետաքննությունը չի վնասի նախագահին։
Վերլուծաբաններից Քլաուս Լարրեսի խոսքերով, եթե կազմվեր անկախ հետաքննիչ խումբ, այն շատ ավելի ուժ կունենար ու ավելի վտանգավոր կլիներ նախագահի համար, քան օրենսդիրներից կազմված խումբը։ Նրա խոսքերով. ՝՝Անկախ հետաքննչական խումբը կարող է մեզ հիշեցնել նախագահ Ռիչարդ Նիքսոնի ու Ուոթերգեյթի սկանդալի մասին՛՛, ասում է նա՝ ակնարկելով Նիքսոնի հրաժարականը։

Լարրեսի խոսքերով, Թրամփը ճիշտ է այն հարցում, որ հարկավոր է համագործակցել Ռուսաստանի ու այդ երկրի նախագահ Պուտինի հետ։

՝՝Սակայն հարցն այն է՛՛, ասում է նա, ՝՝թե ինչպես ենք հաստատում մեր կապերը Պուտինի հետ եւ այդ կապերի համար որքան ու ինչպես է վճարելու Միացյալ Նահանգները՛՛։


Ինչեւէ, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Թրամփի նախագահության օրոք առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպում են անցկացնում Գերմանիայում, երբ միջին հեռահարության հրթիռների մասին 1987 թվականին կնքված պայմանագիրը ոտնահարելու փաստը Ամերիկայում համարում են Կրեմլի կողմից Թրամփի խիզախության մակարդակը ստուգելու փորձ։




XS
SM
MD
LG