Մատչելի հղումներ

Թրամփի առաջադրած թեկնածուն հրաժարվել է պաշտոնից


Արագ սննդի բնագավառի գործարար Էնդրյու Պազդերը չորեքշաբթի օրը հրաժարվել է իրեն առաջարկված Աշխատանքի և զբաղվածության նախարարի պաշտոնից:

Աշխատանքի և զբաղվածության նախարարի պաշտոնում Դոնալդ Թրամփի առաջադրած թեկնածու Էնդրյու Պազդերը այս պաշտոնում հաստատման լսումներից մեկ օր առաջ հանել է իր թեկնածությունը:

Սպիտակ տան խոսնակ Շան Սփայսները չորեքշաբթի օրը հաստատել է Պազդերի՝ պաշտոնից հրաժարվելու փաստը:

Պազդերը Թրամփի առաջադրած առաջին թեկնածուն է, ով Սենատի անդամների կողմից հավանության չարժանանալով, հրաժարվել է թեկնածությունից

Պազդերը մի քանի հակասությունների կենտրոնում էր հայտնվել, այդ թվում ԱՄՆ-ում աշխատանքի իրավունք չունեցող իր տնային տնտեսուհու աշխատանքի համար հինգ տարի հարկերից խուսափելու համար: Այս միջադեպը ներգաղթի և հարկերի շուրջ խիստ դիրքորոշում ունեցող Հանրապետականների համար քաղաքական խնդիր է դարձել:

Դեմոկրատները նույնպես դեմ էին Պազդերի նշանակմանը այս պաշտոնում՝ նվազագույն աշխատավարձի բարձրացման և արտաժամյա վարձատրման նոր օրենքներին դեմ լինելու պատճառով:

Թրամփի առաջադրած թեկնածուն հրաժարվել է պաշտոնից
please wait

No media source currently available

0:00 0:00:56 0:00

XS
SM
MD
LG