Մատչելի հղումներ

՝՝Դաեշ՛՛-ը փորձում է փոփոխության ենթարկել քարոզչության ոճը


՝՝Դաեշ՛՛-ը փորձում է փոփոխության ենթարկել իր քարոզչության ոճը
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

Այս օրերին, երբ Իրաքում ու Սիրիայում ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորումը տարածքներ է կորցնում, փորձում է փոփոխության ենթարկել քարոզչության իր ոճն ու միջոցները։

Եթե ՝՝Իսլամական պետություն՛՛, կամ ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորումն իր քարոզչությունը նախկինում տանում էր՝ գրավված տարածքների մասին ինտերնետում տեսագրություններ վերբեռնելու եղանակով, այսօր քարոզչությունը հենում է այն իրողության վրա, որ այո, իրենք կորցնում են տարածքներ, սակայն այս ընթացքում՝ թշնամուն պատճառում հնարավորին չափերի մեծ կորուսներ։ Համացանցում նրանք այսօր վերբեռնում են օրինակ Մոսուլում իրաքյան ուժերի դեմ մահամարտի կողմից իրականացված հարձակման մասին տեսագրություններ։

Արմատականության ուսումնասիրության հարցերով կենտրոնի վերլուծաբաններից Չարլի Ուինթերը ՝՝Դաեշ՛՛-ի տարածած լրատվությանը Լոնդոնից հետեւում է արդեն մի քանի տարի։
Նրա խոսքերով, ծայրահեղական խմբավորումն այսօր էլ շարունակում է օտար զինյալների հետ կապ հաստատելու փորձերը, սակայն՝ որակական այլ եղանակներով։

՝՝Այն այլեւս հանդես չի գալիս իր աջակիցներին դեպի Իրաք ու Սիրիա հրավիրելու կոչերով։ Կոչ է անում մնալ տեղերում, եւ հարձակումներ իրականացնել հենց իրենց երկրներում՛՛ ասում է նա։
՝՝Դաեշ՛՛-ն ահաբեկչական մի շարք հարձակումներ է իրականացրել Մերձավոր Արեւելքից դուրս, այդ թվում Ֆրանսիայում, Գերմանիայում ու Թուրքիայում։ Սակայն իսլամական խալիֆայություն հիմնելու երազանքը մարելուն զուգահեռ թուլացել է նաեւ նրա քարոզչությունը։ Չարլի Ուինթերի խոսքերով, ավելի քիչ տարածքներ են մնացել, որտեղ այս ծայրահեղականներն ունեն իրենց քարոզչությունը տարածելու հնարավորություն։

՝՝Բացի այդ, դաշնակից ուժերը հարվածներ են հասցնում նրանց քարոզչական մեքենայի ուղղությամբ՛՛, ասում է վերլուծաբանը։
Ու չնայած այն հանգամանքին, որ ինտերնետ են վերբեռնում օրինակ իրենց ուժերի կողմից երթեւեկությունը հսկելու տեսագրություններ Ռաքքա քաղաքից, որը նրանք մտադիր էին դարձնել իրենց երազած խալիֆայության մայրաքաղաքը, այսօր լավ են ըմբռնում, որ այս քաղաքը նույնպես շուտով պիտի կորցնեն։

Ահաբեկիչների նկարահանած տեսագրությունները մամուլի խոշոր գործակալությունների կողմից չտարածվելու ներկա նախընտրությունը մեծապես է թուլացնում ՝՝Իսլամական պետության՛՛ քարոզչության ազդեցությունը։

Իսկ երբ ծայրահեղական այս խմբավորումն արդեն լիովին տապալված լինի, ողջ մնացած ահաբեկիչները կդիտեն այդ տեսագրություններն արդեն որպես կորսված սեւ երազանքների հիշողություն։



XS
SM
MD
LG