Մատչելի հղումներ

Վաշինգտոնը մեղադրում է Մոսկվային միջուկային պայմանագրի խախտման մեջ


United States Russia Nuclear Arms
United States Russia Nuclear Arms

2014 թվականին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հանդես էր եկել բողոքով, որ Ռուսաստանը խախտում է համաձայնագիրը՝ զարգացնելով և փորձարկելով միջին հեռավորության միջուկային հրթիռները: Ռուսաստանը հերքել էր մեղադրանքները:

Սակայն վերջերս ամերիկացի պաշտոնյաները վերահաստատեցին Ռուսաստանին ուղղված մեղադրանքները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջենս Սթոլթենբերգն ասել է, որ եթե մեղադրանքները ճիշտ են, դա մտահոգության տեղիք է տալիս:

«Ես չեմ պատասխանի գաղտնի ծառայությունների վերաբերյալ հարցերին, սակայն կարող եմ ասել, որ եթե Ռուսաստանը խախտում է միջին հեռավորության միջուկային հրթիռների մասին պայմանագիրն, ապա այն լուրջ կմտահոգի դաշինքին: Այս համաձայնագիրը շատ կարևոր է, քանի որ այն Եվրոպայի և ՆԱՏՕ-ի համար վերացնում է վտանգը՝ կապված միջուկային և այլ տեսակի զենքերի հետ»,- ասել է Սթոլթենբերգը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսը չի մեկնաբանել Ռուսաստանի խախտումների մասին տեղեկությունը, բայց վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը ՆԱՏՕ-ին:

«Դաշինքը շարունակում է կարևոր հիմք հանդիսանալ Միացյալ Նահանգների և Միջատլանտյան համայնքի համար: Ինչպես հայտարարել է նախագահ Թրամփը, նա ամբողջապես աջակցում է ՆԱՏՕ-ին»,- ասել է Մեթիսը:

Մոսկվան Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով հակազդել է՝ ընդգծելով, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ միջազգային պարտավորությունների կատարմանը, ներառյալ այս համաձայնագրին:

ԱՄՆ-ի Սենատի ռազմական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյն, իր հերթին, ասել է, որ Կոնգրեսը հստակ պահանջում է տրամաբանական արձագանք Ռուսաստանի համաձայնագրի խախտումներին:

XS
SM
MD
LG