Մատչելի հղումներ

Աֆղանստանի հարցով բանակցությունների երկրորդ փուլին Մոսկվայում կմասնակցեն Աֆղանստանի ներկայացուցիչները


Ռուսաստանը պատրաստվում է չորեքշաբթի օրը հյուրընկալել Աֆղանստանի հարցով միջազգային բանակցությունները։ Բանակցություններին մասնակցելու հրավեր չի ստացել Միացյալ Նահանգները։

Մոսկվայում Աֆղանստանի հարցով չորեքշաբթի օրն անցկացվելիք բանակցությունների մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Բանակցությունների առաջին փուլին չէր մասնակցել Աֆղանստանը։ Այս բանակցությունների ժամանակ Աֆղանստանը մասնակցելու է։

Ինչպես վերլուծաբան Անդրեյ Կազանցեւն է ասում, չի կարելի գերագնահատել իր տարածքները վերահսկելու Աֆղանստանի կառավարության կարողությունը։

՝՝Եվ դա էր պատճառը, որ Ռուսաստանի կառավարությունը երբեմն համագործակցել է այլ դերակատարների հետ՝ առանց Աֆղանստանի կառավարության մասնակցության՛՛։

Ռուսաստանը ցանկանում է անվտանգության հարցով համագործակցություն սկսել՝ պայքարելու համար ընդդեմ ՝՝Դաեշ՛՛-ի, որը որոշ արմատներ է գցում արդեն Կենտրոնական Ասիայի երկրներում։

Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի մասնագետներից Կազանցեւն ասում է, թե Աֆղանստանը մի վայր է, որտեղ ապաստան են գտել տարբեր երկրներից մեծաթիվ ահաբեկիչներ։

՝՝Նրանցից շատերն ունեն Ռուսաստանի անձնագրեր, կամ Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիներ են, որոնք վտանգ են ներկայացնում նաեւ Ռուսաստանին՛՛։

Չնայած Թալիբանի պատճառով 5 անգամ ավելի մեծ թվով մարդիկ են զոհվել ու վիրավորվել Աֆղանստանում, ՝՝Դաեշ՛՛-ի կողմից իրականացվող հարձակումների թիվը նկատելիորեն է աճում այս երկրում։

Անհեթեթություն կլիներ ասել, թե Ռուսաստանը չի ձգտում կայունացնել իրավիճակն Աֆղանստանում, ասում են ռուս վերլուծաբանները։

՝՝Սակայն մյուս կողմից՛՛, ասում է վերլուծաբան Դմիտրի Վերլորտուրովը, ՝՝Ռուսաստանի ղեկավարությանը շատ է մտահոգում այն փաստը, որ ԱՄՆ-ը Աֆղանստանում ունի օդային հսկա մի քանի ռազմահենակետներ, որտեղ կարող են տեղակայվել միջուկային ռումբեր կրելու ունակ կործանիչներ՛՛։

Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի գլխավոր հրամանատարն ասում է, թե անհրաժեշտ է մի քանի հազար թվակազմով ավելի մեծաթիվ ամերիկյան ուժեր տեղակայել Աֆղանստանում՝ անվտանգության նկատմամբ սպառնալիքները խոչընդոտելու նպատակով աֆղանական ուժերին մարզելու համար։

XS
SM
MD
LG