Մատչելի հղումներ

Կիրակի օրը Հյուսիային Կորեան նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել: Սա առաջին նմանատիպ փորձարկումն էր ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելուց հետո։ Ըստ Հյուսիային Կորեայի պետական կենտրոնական լրատվական գործակալության տարածած հաղորդագրության ՝ Ճապոնական ծովի ուղղությամբ արձակված Pukguksong-2 հրթիռը անցել է շուրջ 500 կմ տարածություն նախքան ծովը ընկնելը:

Շարժական և հեռակառավարվող այս համակարգը հուսալիության և անվտանգության ապահովման առումով նոր ռազմավարական զինատեսակ է, որն աշխատում է կարծր վառելանյութով: Ըստ հաղորդագրության, այս հրթիռային համակարգը ունակ է կրել միջուկային մարտագլխիկ։

Հարավային Կորեայի վերամիավորման հարցերով նախարարության խոսնակ Յենգ Յուն Հինի խոսքերով այս հրթիռի փորձարկումը անվտանգության ու ռազմական լուրջ սպառնալիք է։

ԱՄՆ կատարած երկօրյա այցի ընթացքում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի և ԱՄՆ-ի նախագահ Թրամփի հանդիպումները յուրահատուկ ազդանշան են ուղարկել Հյուսիսային Կորեա, հայտարարել է Սպիտակ տան ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը:

Սենատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չակ Շումերի համոզմամբ, Փհենյանը այս քայլով մարտահրավեր է նետել ԱՄՆ-ի նոր վարչակազմին և Թրամփին՝ ընդեմ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ցուցաբերած համերաշխության:

Կոլումբիայի համալասարանի դասախոս, և Նյու Յորքի կորեական կազմակերպությնան ղեկավար Սթեֆեն Նորփերի խոսքերով, հրթիռը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ չի եղել, որը Հյուսիսային Կորեան, ինչպես նախկինում հայտարարել էր, կարող է փորձարկել ցանկացած պահի:

Սթեֆեն Նորփերը հայտնել է իր մտահոգությունը դեպքերի զարգացման առթիվ: Չինաստանի պետական Global Times շաբաթաթերթի խմաբգրականը այս հրթիռային փորձարկումը բնորոշել է որպես «ծայրաստիճան նյարդայնության» նշան և ընդգծել, որ Հյուսիսային Կորեային ուղղված կոչերը ապարդյուն են, քանի դեռ Միացյալ Նահանգները անտեսում է Հյուսիսային Կորեայի մտահոգությունները:

Կանադայի վարչապետի հետ անցակացված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն երկուշաբթի հայտարարել է, ու Հյուսիսային Կորեան շատ մեծ խնդիր է, երկիր որի նկատմամաբ խոստացել է իրականացնել խիստ քաղաքականություն:

XS
SM
MD
LG