Մատչելի հղումներ

՝՝Դաեշ՛՛-ը կանգնած է իր հռչակած մայրաքաղաքը կորցնելու վտանգի առջեւ


Թուրք-սիրիական սահմանին
Թուրք-սիրիական սահմանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե թուրքական ուժերը, Ազատ Սիրիայի բանակ անվանումը կրող ապստամբ ուժերի հետ միասին մուտք են գործել Սիրիայի հյուսիսում գտնվող ալ Բաբ քաղաքը՝ այն փաստորեն գրավելով ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորման ուժերից։ Ըստ որոշ լուրերի, ՝՝Դաեշ՛՛-ի զինյալները հեռանում են տարածքից։


Էրդողանի խոսքերով, սկսված գործողությունների նպատակը 5 հազար քառ. կիլոմետր տարածքն ահաբեկիչներից ազատագրելն է։ ՝՝Ահաբեկիչ՛՛ ասելով, Էրդողանը նկատի ունի ՝՝Դաեշ՛՛-ին ու Ժողովրդական պատշպանության միավորումներ անվանումը կրող քրդական զինված ուժերին։

Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է, թե ալ Բաբից հետո իր ուժերն ուղղություն են վերցնելու դեպի ՝՝Դաեշ՛՛-ի կողմից իրենց մայրաքաղաք հռչակված Ռաքքա, դեպի ուր գործողություններ սկսելու ծրագիր ունեն նաեւ ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերը։

Ինչպես փորձագետներն են ասում, ալ Բաբի անկումը Իրաքում ու Սիրիայում խալիֆայություն հաստատելու նպատակ ունեցող ՝՝Դաեշ՛՛-ի համար մի նոր հարված է։ Սակայն, ինչպես ասում են նրանք, ընդդիմության շարքերում առկա տարաձայնությունները կարող են հարուցել քաղաքական մեծ խնդիրներ։ Հակասությունները հիմնականում վերաբերում են այն հարցին, թե արդյոք անցումային շրջանում նախագահ Բաշար ալ Ասադը պիտի հեռանա իշխանությունից, թե ոչ։ Վերլուծաբաններից Դեյվիդ Լեշի խոսքերով, Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի հաղթանակից հետո դա քիչ հավանական է թվում։

Մյուս հարցն այն է, թե արդյոք Ասադին տրվելու է 2Օ21 թվականի ընտրություններին իր թեկնածությունը դնելու իրավունք։ Ինքը՝ Ասադն ասել է, թե մասնակցելու է ընտրություններին։

XS
SM
MD
LG