Մատչելի հղումներ

Ինչպե՞ս է քաղաքականությունն ազդում մշակույթի վրա՝ անդրադարձ «Օսկար» մրցանակաբաշխությանը


Մոտենում է 89-րդ ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը և ինչպես միշտ երկրպագուները, քննադատներն ու Հոլիվուդի հսկաները քննարկում են, թե ով է արժանի Ակադեմիայի մրցանակին: Թեև կինոնկարները պետք է ընտրվեն գեղարվեստական արժանիքների համար, քվեարկության վրա ազդում են նաև քաղաքական գործոնները:

Դամիեն Չազելի նոստալգիկ «La La Land» մյուզիքլը շատերի կարծիքով «Օսկար»-ի մրցանակի կարժանանա: Սակայն արդյո՞ք այս կինոնկարը արժանի է առաջադրված14 անվանակարգերին: Մի թիվ, որին Հոլիվուդի պատմության ընթացքում արժանացել են միայն երկու ֆիլմեր՝ 1950 թվականին նկարահանված «All About Eve» և 1997 թվականի՝ Ջեյմս Քամերոնի «Titanic» կինոնկարները:

Ջորջ Մեյսոնի համալսարանի Ֆիլմերի և տեսանյութերի ուսումնասիրության ծրագրի տնօրեն Ջիովաննա Չեսլերի կարծիքով, ինչպես և այլ արշավներում, այստեղ էլ գովազդն ու լի դրամապանակը հաճախ ավելի կարևոր են, քան գեղարվեստական արժանիքները:

Չեսլերի խոսքերով, նրա հավատը «Օսկար»-ի մրցանակաբաշխության հանդեպ կրկին վերականգնվել է, քանի որ այս տարի առաջադրված ֆիլմերի շարքում կան փոքրամասնություն կազմող կինոնկարներ և դերասաններ: Նա մատնանշում է թմրանյութերով լի համայնքում բնակվող սևամորթ տղայի մասին պատմող «Moonlight» ու Դենզել Վաշինգտոնի դերակատարմամբ «Fences» կինոնկարները:

Նրա խոսքերով այս շարժումը Հոլիվուդին ստիպել է սևամորթների մասին պատմող կինոնկարներ առաջ բերել մեծ էկրան, ինչպես օրինակ SAG մրցանակի արժանացած «Hidden Figures» կինոնկարը: Այն պատմում է երեք սևամորթ կանանց մասին, ովքեր ՆԱՍԱ-ին օգնել էին տիեզերք այնուհետ նաև լուսին ուղարկել առաջին ամերիկացի տիեզերագնացին:

Չեսլերի կարծիքով քաղաքական շարժումները նույնպես իրենց ազդեցությունն են ունենում առաջադրություններում: Ինչպես օրինակ նախագահ Թրամփի գործողությունները՝ փախստականներին կրկին ուշադրության կենտրոն բերեցին: Այդ թեմային է անդրադառնում Ջիանքարլո Ռոսսիի «Fire at Sea» վավերագրական ֆիլմը, որը պատմում է նավակով Իտալիայի կղզի ուղևորվող փախստականների մասին՝ որոնցից ոչ բոլորն են ողջ մնում:

Չեսլերն ասում է,- «Այժմ վավերագրական ֆիլմերի շրջանն է: Որքան հարցեր բարձրացնեն և ուշադրության արժանանան, այնքան այդ ժանրը կծաղկի»:

Ասգար Ֆարհադի «The Salesman» կինոնկարի՝ օտարերկրյա խաղարկային ֆիլմի կատեգորիայում առաջադրման գործում կարող է մեծ դեր խաղացած լինել՝ յոթ մահմեդական երկրներից ԱՄՆ մարդկանց մուտքի արգելման մասին Թրամփի հրամանը: Կինոնկարի հեղինակն ասել է, որ ինքը չի պատրաստվում մասնակցել «Օսկար»-ի այս տարվա մրցանակաբաշխությանը նույնիսկ, եթե նրան թույլատրեն մուտք գործել երկիր:

Չեսլերը չի բացառում, որ ներկայիս քաղաքական մթնոլորտը կարող է քվեարկողներին դրդել ընտրել ավելի ապահով տարբերակ, սակայն այդուհանդերձ հույս է հայտնում, որ «Օսկար»-ի մրցանակներն այս տարի ավելի հավասարապես կբաժանվեն տարբեր, այդ թվում` նաև փոքրամասնություն կազմող ֆիլմերի միջև:

Ինչպե՞ս է քաղաքականությունն ազդում մշակույթի վրա՝ անդրադարձ «Օսկար» մրցանակաբաշխությանը
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

XS
SM
MD
LG