Մատչելի հղումներ

Կրկին լարվել են Թուրքիայի ու Հունաստանի միջև հարաբերությունները


Turkey- Greece Kardak Island Crisi resurges again
Turkey- Greece Kardak Island Crisi resurges again

Թուրքական և հունական ռազմական նավերը շրջում են Էգեյան ծովի մի քանի կղզիների շուրջը, որոնք թուրքական կողմը անվանում է Քարդակ, իսկ հույները՝ Իմիա: Աթենքը մեղադրում է Անկարային, որ թուրքական օդային ուժերը խախտել են Հունաստանի օդային սահմանը 138 անգամ մեկ օրվա ընթացքում: Անմարդաբնակ կղզիների շուրջ առկա տարաձայնությունները 21 տարի առաջ այս երկրներին կանգնեցրել էին պատերազմի եզրին:

Ալ Մոնիտորև պարբերականի սյունակագիր Սեմիհ Իդիզը ասում է, որ երկու կողմերն էլ ունեն տարածքային վեճերի մեջ ներգրաված լինելու փորձառություն:

«Սա նման է փոքր փոթորկի` բաժակի մեջ: Իհարկե այն կարող է վերածվել խոշոր ճգնաժամի Էգեյան ծովում, սակայն կարծում եմ, որ երկու կողմերն էլ չեն ցանկանում ստեղծել նախկինի նման խոշոր միջադեպեր: Վերջին շրջանում Թուրքիայի ու Հունաստանի հարաբերությունները հենց այս ձևով են ընթանում»,- ասում է Իդիզը:

Խոշոր միջադեպերի հավանականությունը փոքր է: Վերջին քսան տարում հարաբերություններում առկա լարվածությունը թուլացել է, սակայն անցած ամիս Հունաստանի դատարանը հրաժարվել էր Թուրքիային փոխանցել թուրք 8 զինվորականներին, ովքեր, ըստ Թուրքիայի իշխանությունների, մեղադրվում են հուլիսի հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն զգուշացրել է, որ դա կունենա հետևանքներ:

Փորձագետ Սինան Ուլգենը ասում է, որ ռազմական հակամարտությունն անհավանական է, բայց հետևանքներ կարող են լինել:

«Թուրք-հունական հարաբերությունների վատթարացումը կարող է վնասել փախստականների վերաբերյալ Եվրամիության հետ Թուրքիայի համաձայնագիրը, հատկապես Գերմանիայի հետ: Այն կարող է նաև բացասաբար անդրադառնալ Կիպրոսի խնդրին»:

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը անցած շաբաթ այցելել էր Թուրքիա: Օրակարգի հարցերից էր նաև փախստականների վերաբերյալ համաձայնագիրը: Փորձագետները կարծում են, որ Անկարան կխուսափի այս համաձայնագրի կատարումից՝ օգտագործելով Աթենքի հետ հարաբերությունների լարվածությունը:

Իսկ Կիպրոսի վերաբերյալ փորձագետները կարծում են, որ այս լարվածությունը կազդի նաև հակամարտությունը կարգավորելու ՄԱԿ-ի ջանքերի վրա:

«Կիպրոսի երկու կողմերը հասել են ինչ որ կետի, որից հետո նրանց մեծ եղբայրները պետք է գան համաձայնության, ուստի Թուրքիայի ու Հունաստանի միջև լարվածությունը բացասաբար կազդի գործընթացի վրա»,- ասում է Իդիզը:

Ժնևում անցած ամիս ՄԱԿ-ի միջնորդությամբ ընթացած բանակցությունները Կիպրոսի խնդրի վերաբերյալ մտել են փակուղի:

XS
SM
MD
LG