«Իսլամական պետություն» խմբավորումը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները: Աֆղանիստանի տեղական իշխանությունները տեղեկացնում են, որ ԴԱԵՇ-ն երկրի հյուսիսում սպանել է Միջազգային Կարմիր Խաչի 6 աշխատակիցներ: Միևնույն ժամանակ մեկ այլ միջադեպ գրանցվել է Թուրքիայում Սիրիայի հետ սահմանին, որի արդյունքում ձերբակալվել են 4 կասկածյալներ՝ ԴԱԵՇ-ի հետ կապեր ունենալու համար:
Աֆղանիստանի Ջոզջյան նահանգի խոսնակ Ռեզա Ղաֆուրին հայտնել է, որ ԴԱԵՇ-ի հարձակումը տեղի է ունեցել Քուշթիպա շրջանում: Դրա ընթացքում գերի են վերցվել նաև Կարմիր խաչի երկու աշխատակիցներ:
Կարմիր Խաչի տեղեկությամբ հարձակման ենթարկված թիմը բաղկացած էր 3 վարորդներից ու 5 աշխատակիցներից, ովքեր մարդասիրական օգնություն էին տանում Շիբերգան քաղաքի բնակչությանը: Միջազգային Կարմիր Խաչի նախագահը միջադեպը անվանել է մեծ ողբերգություն:
2016 թվականի ընթացքում քաղաքացիական զոհերի թիվը Աֆղանիստանում աճել է 10 անգամ, ԴԱԵՇ-ի հարձակումների արդյունքում: Վերջիններս թիրախավորում են հիմնականում շիաներին:
Միևնույն ժամանակ մեկ այլ միջադեպ է գրանցվել Թուրքիայում, ուր իշխանությունները Սիրիայի հետ սահմանին հայտնաբերել են 150 կգ պայթուցիկ, որի արդյունքում ԴԱԵՇ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվել է 4 մարդ:
Ոստիկանությունը նաև հայտնաբերել է դրսում մի թաքստոց, ուր կային մահապարտների համար գոտիներ, հեռակառավարվող վահանակներ և զենքեր: Ըստ իշխանությունների այս ամենը պատկանում է ծայրահեղականներին։
Անցած շաբաթ Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել էր 750 անձանց՝ ԴԱԵՇ-ի հետ կապ ունենալու մեղադրանքով: Այս գործողությունը համընկել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Մայք Պոմպեոյի Թուրքիա կատարվող այցի հետ, ուր նախատեսված էր նրա հանդիպումները Թուրքիայի նախագահի, վարչապետի և հետախուզության ղեկավարի հետ: