Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը նամակ է հղել Չինաստանի իր պաշտոնակցին


Դոնալդ Թրամփը նամակ է հղել Չինաստանի իր պաշտոնակցին
please wait

No media source currently available

0:00 0:01:44 0:00

Սպիտակ տունը հրապարակել է Չինաստանի նախագահ Չի Ջինպինգին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հղված նամակը, որով վերջինս շնորհավորում է իր չին պաշտոնակցին չինական Նոր Տարվա կապակցությամբ։

Չինաստանի նախագահին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել, շնորհավորել չինական Նոր Տարվա կապակցությամ ու նշել, որ ինքն անհամբերությամբ է սպասում երկու երկրների միջեւ ՝՝կառուցողական հարաբերություններ զարգացնելու՛՛ հնարավորությանը։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը դրականորեն է արձագանքել Թրամփի նամակին։ Ինչպես նախարարության խոսնակն է ասել, ՝՝Չինաստանը բարձր է գնահատում նախագահ Թրամփի նամակը, իսկ նախագահ Չին անհամբերությամբ է սպասում ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ միասնաբար աշխատելուն՛՛։

Նա հիշեցրել է նախագահ Չի Ջինգպինի այն խոսքերը, որոնց համաձայն, Չինաստանն ու ԱՄՆ-ն աշխարհում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաեեւ համաշխարհային բարգավաճում ապահովելու գործում ունեն հատուկ պատասխանատվություն։

՝՝Մեր միջեւ համագործակցությանը չկա այլընտրանք։ Չինաստանը ցանկանում է աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ հենվելով առանց հակասությունների ու փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա՛՛, ասել է խոսնակն ու ավելացրել, որ այդ ամենն անհրաժեշտ է նաեւ վիճահարույց հարցերը լուծելու համար։

Թրամփի կողմից ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները ստանձնելուց հետո երկու նախագահներն իրար հետ դեռ չեն զրուցել, սակայն ինչպես արտգործնախարարության խոսնակն է ասել, երկու երկրների միջեւ պահպանվում են ՝՝սերտ կապերը՛՛։

Հիշեցնենք, որ նախագահական ընտրարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը հաճախ է քննադատել Չինաստանին հատկապես առեւտրին վերաբերող հարցերում։ Դրանից զատ Չինաստանին զայրացրել էր Թայվանի նախագահ Ցայ Ինգ-վենի հետ Դրամփի հեռախոսազրույցը, ինչը Չինաստանի ղեկավարությունը համարում է ՝՝Մեկ Չինաստան՛՛ քաղաքականության ոտնահարում։

1979 թվականից ի վեր Միացյալ Նահանգներն ընդունել է Չինաստանի պաշտոնական այն դիրքորոշումը, որ Թայվանը Չինաստանի անբաժան մասն է։

XS
SM
MD
LG